Ոստիկանությունից պահանջում են ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման մասնակիցների անվտանգությունը

Ոստիկանությունից պահանջում են ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» շարժման մասնակիցների անվտանգությունը

PanARMENIAN.Net - «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խումբը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ հիմնավորվում է «Ծածկած շուկա» հուշարձանի տարածքում կատարվող ապօրինի շինարարության դադարեցման անհրաժեշտությունը։

«Հայտարարությունից հետո անցած երկու օրվա ընթացքում նախաձեռնող խումբը տվել է մամուլի երկու ասուլիս և զանգվածային լրատվամիջոցների միջոցով հասարակությանն ու պատկան մարմիններին տեղյակ է պահել շարժման մասին: Ցավով պետք է արձանագրենք, որ պատկան մարմինները ինչպես անցյալում, այնպես էլ շարժման մասին հայտարարելուց հետո բարբարոսությունը կասեցնելու որևէ քայլ չձեռնարկեցին:

Պետության անգործության պայմաններում հուշարձանի հետագա փչացումը կանխելու նպատակով շարժումը օգոստոսի 31-ի ժամը 14.00- ից սկսում է դրա տարածքում հասարակության ուժերով ապօրինի շինարարական և տնտեսական գործունեության կասեցման գործողությունը:

Միևնույն ժամանակ` նախաձեռնող խումբը, աչքի առաջ ունենալով հուշարձանի սեփականատեր օլիգարխի կողմից օրենքը և պետական մարմիններին անտեսելու բազմաթիվ դեպքերը, մտավախություն ունի, որ շարժման ակցիաների մասնակիցների նկատմամբ կարող են լինել սադրանքներ:

Վերոհիշյալի հաշվառմամբ` Ոստիկանությունից պահանջում ենք ապահովել «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման ակցիաների մասնակիցների անվտանգությունը»,-ասվում է Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնող խմբի անդամների հայտարարության մեջ:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---