ԵԱՀԿ ՄԽ չի մեկնաբանում Ստամբուլում կայացած իր բանակցությունների բովանդակությունը

PanARMENIAN.Net - Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները չեն մեկնաբանում ԶԼՄ-ների ներկայացուցիչներին Ստամբուլում կայացած բանակցությունների բովանդակությունը: Ադրբեջանի նախագահի վարչակազմի միջազգային հարաբերությունների բաժնի պետ Նովրուս Մամեդովի խոսքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման նպատակը բանակացությունների հետագա շարունակության համար պայմաններ ստեղծելն է: Նրա կարծիքով, եթե ստամբուլյան հանդիպումը դիտարկենք այդ տեսանկյունից, ապա պարզ է դառնում, որ այն աշխատանքային բնույթ է կրել: Ինչ վերաբերվում է հաջողության մակարդակին, ապա լրագրողները կարող են դատել այդ մասին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների մոտակա հանդիպման ամսաթվով, հաղորդում է Day.az-ը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---