5  22.08.13 - Ուսոնաղները կառավարության շենքի դիմաց բողոքում են վարձավճարների բարձրացման դեմ

ԵՊՀ-ն չի՞ երկարաձգի ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը

ԵՊՀ-ն չի՞ երկարաձգի ուսման վարձերի վճարման վերջնաժամկետը

PanARMENIAN.Net - Խոսակցությունները, որ Երևանի պետական համալսարանը որոշել է երկարաձգել առաջին կուրսի ուսանողների վարձերի վճարման վերջնաժամկետը, միայն խոսակցություններ են: Համալսարանում սահմանված վերջնաժամկետը սեպտեմբերի 6-ն է: PanARMENIAN.Net ի թղթակցին հետ զրույցում ԵՊՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը տեղեկացրեց, որ թեև նախորդ տարիների համեմատ վերջնաժամկետը կրճատվել է 9 օրով (մինչ այս առաջին կուրսի ուսանողներին ուսման վարձերի վճարման համարմաքսիմալ վերջնաժամկետ էր տվրում սեպտեմբերի 15-ը), նրանք առաջին կիսամյակի ուսման վարձը պետք է արդեն վաղուց մուծած լինեին:

«Կարգի համաձայն, առաջին կուրսի ուսանողները առաջին կիսամյակի ուսման վարձը պետք է վճարեին դեռ օգոստոսի կեսերին, ընդունվածների ցուցակների հրապարակումից հետո 20 օրյա ժամկետում»,- տեղեկացրեց Գրիգորյանը՝ նշելով, որ ավանդաբար համալսարանը «լիբերալ մոտեցում է ցուցաբերում» ու ժամկետը երկարաձգում մինչև սեպտեմբերի առաջին օրերը:

Ինչպես գրել էր «Հրապարակ» օրաթերթը, ԵՊՀ-ում որոշել են՝ ոչ մի առաջին կուրսեցի վարձավճարի ուշացման պատճառով համալսարանից դուրս չի մնա, այդ պատճառով էլ համալսարանը կերկարաձգի վճարների վերջնաժամկետը, բայց դրա մասին դեռ պաշտոնապես չի հայտարարվում: Գրիգորյանի խոսքով, ժամկետների երկարաձգման մասին կմտածեն վաղը՝ սեպտեմբերի 6-ին, երբ կունենան ու կամփոփեն գումարը մուծած ուսանողների ցուցակները:

Մասնագետը կարծում է, որ ժամկետը օպտիմալ է, դրա մասին ծնողները տեղյակ էին վաղուց, իսկ դժվարացողները, միևնույն է, «նոյեմբեր էլ դնեին, միևնույն է՝ դժվարանալու էին վճարել»:

2013 թ.-ի գարնան վերջին սկսեցին ակտիվ տեղեկություններ շրջանառվել, որ ուսման վարձերը զգալի բարձրանալու են: Շուտով խոսակցությունները հաստատեց ԿԳ նախարարությունը՝ պարզաբանելով, որ պետական բուհերում ուսման վարձերը մոտ 4 տարի չեն բարձրացրել, ու բնական է, որ դրանք պետք է վերանայվեին: Բարձրացումը տարածվեց միայն այս տարի ընդունվողների վրա: Ուսման վարձերի կտրուկ փոփոխությունը ոլորտի տարբեր մասնագետների կողմից ոչ միանշանակ ընդունվեց, ինչպես նաև բողոքների ալիք բարձրացրերց ուսանողության շրջանում, բայց ապարդյուն: Որոշումը հաստատվեց: Ինչպես մի քանի անգամ իր տարբեր ելույթների ժամանակ նշել էր ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը, ուսանողները սկզբից էլ տեղյակ են եղել վարձերի բարձրացումից, ընդունելության դիմում-հայտերը լրացնելիս ծանոթացել են վարձավճարներին: Նա բազմիցս նշել է նաև, որ վարձի պատճառով լավ սովորող ոչ մի ուսանող բուհից դուրս չի մնա:

Այսպիսով, այս տարի ԵՊՀ ընդունվողները վճարել են 20-100 հազար դրամ ավելի, Տնտեսագիտական համալսարան՝ 100-150 հազար դրամ ավելի, Ճարտարագիտական համալսարանում նոր ուսումնական տարվանից ուսման վարձերը 402-522 հազար դրամի սահմանում են, Երևանի պետական կոնսերվատորիայում ուսման վարձն ավելացել է 100-200 հազար դրամով:

Սեպտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի և ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանի՝ ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ խորհրդարանական լսումներ կազմակերպելու մասին առաջարկը, գրում է «Առավոտ»-ը:

Մի շարք քննարկումների արդյունքում որոշվեց «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի՝ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում ուսման վարձավճարների բարձրացման վերաբերյալ կազմակերպել խորհրդարանական լսումներ:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---