Օբամայի բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում տեղի կունենա սեպտեմբերի 11-ին

Օբամայի բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում տեղի կունենա սեպտեմբերի 11-ին

PanARMENIAN.Net - Սիրիայի դեմ ռազմական գործողություն արտոնող նախագահ Օբամայի բանաձևի վերաբերյալ քվեարկությունը Կոնգրեսում, հավանաբար, տեղի կունենան սեպտեմբերի 11-ին՝ ԱՀԿ կործանման 12-րդ տարելիցի օրը, հայտնում է Reuters գործակալությունը՝ ԱՄՆ Սենատում ժողովրդավարական մեծամասնության առաջնորդի օգնական Հարի Ռեյդի վրա հղումով:

Հարի Ռեյդը զգուշավոր լավատեսություն է հայտնել, որ Սենատը կսատարի Սպիտակ տան նախաձեռնությանը Սիրիայի վերաբերյալ, ասել է Ռեյդի օգնականը:

Բանաձևն արդեն իսկ ընդունվել է Սենատի պրոֆիլային կոմիտեի կողմից:

Սիրիայի հետ կապված միջազգային վեճերը սրվեցին օգոստսի 21-ից հետո, երբ Դամասկոսի արվարձան Գուտայում շուրջ 1400 մարդ զոհվեց: Ըստ սիրիացի ապստամբների, կառավարական զորքերը Գուտայում քիմիական գրոհ են ձեռնարկել: Այդ վարկածին կողմ էր նաև ԱՄՆ-ն: Իր հերթին պաշտոնական Դամասկոսը մեղադրում է կատարվածի համար ապստամբներին: ՄԱԿ հանձնախումբը, որը ժամանել է իրադարձությունների վայր, դեռ չի հրապարակել իր եզրակացությունները:

ԱՄՆ-ն մտադիր է հրթիռային և ավիահարված հասցնել Սիրիային՝ շրջանցելով ՄԱԿ ԱԽ-ն: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման օրենսդիրներին հարցում ուղարկեց՝ ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով: Ըստ բանաձևի նախագծի, Պենտագոնի խնդիրը լինելու է զրկել սիրիական ռեժիմը զանգվածային ոչնչացման զենք օգտագործելու հնարավորությունից:

Փաստաթղթի նախագծում ռազմական գործողության անցկացումը հիմնավորվում է նրանով, որ սիրիական իշխանությունների գործողությունները խախտում են միջազգային նորմերը, մասնավորապես, քիմիական զենքի արգելման մասին կոնվենցիան ու ՄԱԿ ԱԽ 1540 բանաձևը: Այսօրվա դրությամբ բանաձևին աջակցում է 22 սենատոր և 19 կոնգրեսական:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---