Հունաստանի ԱԳՆ ղեկավարը գտնում է` Թուրքիայի ռազմական դոկտրինան «ժամնակավրիպություն» է22 մարտի 2006 - 16:56 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի առաջխաղացումը դեպի ԵՄ կախված է Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Դորա Բակոյանին հունական ԶԼՄ-ներին տված հարցազրույցի ժամանակ: Նրա խոսքերով, Թուրքիան իր վրա որոշակի պարտականություններ է վերցրել, եւ դրանք պետք է կատարել: «Մեր համար հեշտ որոշում չէր աջակցել Թուրքիայի առաջխաղացմանը Եվրոպա»,- ավելացրել է Հունաստանի ԱԳՆ ղեկավարը: Բակոյանին գտնում է, որ Թուրքիայի ռազմական դոկտրինան «ժամնակավրիպություն» է: Hurriyet թերթի հրապարակման համաձայն, Թուրքիան որպես casus belli(պատերազմի առիթ) է ընդունում Հունաստանի մտադրությունըտերիտորյալ ջրերի իր սահմանը հաստատել ափից 12 մղոն հեռավորության վրա:«Կարծում եմ, որ դա ժամանակվրիպություն է: Այդ դիրքորոշումը հակասում է ծովային իրավունքին եւ հանդիսանում է Եվրամիությանը ուղղակիորեն վերաբերող հարց: Այդպիսի թռուցիկները չեն կարող օգնել Թուրքիային իր գլխավոր նպատակի` Եվրոպայի հետ մտերմանալու ճանապարհին»,- ասել է Բակոյանին: Հունաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ղեկավարը նաեւ հույս է հայտնել, որ Թուրքիան կհարգի Կոստանդնուպոլսի ուղափառ պատրիարքության կարգավիճակը եւ թույլ կտա վերսկսել մի քանի տասնամյակ առաջ փակված պատրիարքության թեոլոգիական դպրոցի աշխատանքը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |