Ջոն Քերին մեկնում է Վիլնյուս՝ եվրոպացիներին համոզելու

Ջոն Քերին մեկնում է Վիլնյուս՝ եվրոպացիներին համոզելու

PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին այսօր կժամանի Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուս, որտեղ ընթանում է ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարների խորհրդաժողովը:

Քերիի այցի նպատակն է դաշնակիցներ գտնել Բաշար Ասադի ռեժիմի դեմ նախատեսվող ռազմական գործողության համար: Դեռևս Եվրամիության 28 երկրներից միայն 6-ը՝ Դանիան, Հունաստանը, Կիպրոսը, Լատվիան, Ռումինիան և Խորվաթիան են արձագանքել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի՝ առանց ՄԱԿ թույլտվության ԱՄՆ հարվածին սատարելու հորդորին: ԱՄՆ համար հիմնական խնդիրը Գերմանիայի դիրքորոշումն է, որը գտնում է, որ Սիրիայի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ լծակների շրջանակում: ԱՄՆ-ն, հակառակը, գտնում է, որ ուժերի դասավորությունը ՄԱԿ-ում թույլ չի տալիս հուսալ, որ նա այնտեղ աջակցություն կգտնի:

Ջոն Քերիի ամերիկյան դիրքորոշման մասին ելույթից հետո խորհրդաժողովում, բանավեճը կամփոփի Եվրամիության արտաքին գործերի գծով հանձնակատար Քեթրին Էշթոնը:

Նախօրեին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարեց. «Ես հասկանում են այն մտավախությունները, որ ՄԱԿ ԱԽ կողմից չարտոնված գործողությունը նախադեպ կդառնա, և ես ևս գերադասում եմ համագործակցել ՄԱԿ հետ, սակայն այս պահին ՄԱԿ ԱԽ-ն կաթվածահար է, սառեցված է, չի գործում»:

ԱՄՆ նախագահ Օբաման Կոնգրեսից թույլտվություն է խնդրել Սիրիայի դեմ ռազմական գործողություն սկսելու վերաբերյալ: ԵՄ երկրներից Ֆրանսիան, Դանիան, Խորվաթիան, Ռումինիան, Հունաստանը, Լատվիան ու Կիպրոսն են թույլատրելի համարում ռազմական գործողությունը Սիրիայում առանց ՄԱԿ ԱԽ թույլտվության, սակայն ԵՄ-ն դեռ չի մշակել անդամ պետությունների միասնական դիրքորոշումը: Կոնգրեսականները դեռ չեն կողմնորոշվել՝ բանաձևին սատարում է 22 սենատոր և 19 կոնգրեսական: Հաջորդ շաբաթ կայանալիք քվեարկությունը կարող է հետաձգվել առնվազն մեկ շաբաթով:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում: Ըստ ԱՄՆ տվյալների, որն Ասադին է համարում քիմիական գրոհի պատասխանատուն, այդ հարձակման հետևանքով զոհվել է 1400 մարդ, որից 426-ը՝ երեխաներ: Մյուս երկրներն ու կազմակերպություևնները ավելի փոքր թվեր են ներկայացրել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---