Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարին պրոֆեսիոնալներ կմասնակցեն ԼՂՀ-ից, Վրաստանից, Ռուսաստանից և Իրանից![]() 9 սեպտեմբերի 2013 - 14:32 AMT PanARMENIAN.Net - Skyrunning-ը (սքայռանինգը), լինելով թեթև ատլետիկայի մարզաձև, լեռներում տեղաշարժման միջոց է՝ ծովի մակարդակից 2 հազար մետրից ավել բարձրության վրա: Այս մարզաձևը սկիզբ է առել Եվրոպայում: Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան «Գրանդ սպորտ» մարզաառողջարարական համալիրի աջակցությամբ սեպտեմբերի 14–15-ը Արագածում կանցկացնի «Հյուսիսային Խաչ» Հայաստանի սքայռանինգի առաջին մրցաշարը: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիայի փոխնախագահ Սուրեն Դանիելյանը, մրցաշարին կմասնակցեն մարզիկներ Լեռնային Ղարաբաղից, Ռուսաստանից, Վրաստանից և Իրանից: Մասնակիցների թիվը կհասնի մոտ 50-ի: Մրցաշարի նպատակն է Հայաստանում skyrunning սպորտաձևի տարածումը և ուժեղագույն մարզիկների հայտնաբերումը և առողջ ապրելակերպի քարոզումը: Մրցաշարին մասնակցել կարող են բոլոր ցանկացողները, ում տեխնիկական ու ֆիզիկական պատրաստվածությունը համապատասխանում է մրցաշարի չափանիշներին: Բոլոր մասնակիցները պետք է բժշկական տեղեկանք ներկայացնեն առողջության մասին: Մրցաշարն անց է կացվելու տղամարդկանց և կանանց համար անհատական մրցաձևում: Մրցաշարին մասնակցելու համար անհրաժեշտ է քամուց պաշտպանող հանդերձանք, հարմար և համապատասխան կոշիկ, ձեռնոցներ, արևային ակնոցներ, թրեքինգի ձողեր ու դեղատուփ: Մրցաշարի մասնակիցները կսկսեն մրցումները 3 240 մետրից՝ հատուկ դրոշակներով նշված երթուղիով, և առավել կարճ ժամանակահատվածում կփորձեն նվաճել Արագածի հյուսիսային գագաթը և վերադառնալ: Ճանապարհին կլինեն 3 մրցավարական կետեր, որտեղ մասնակիցները պարտադիր պետք է գրանցվեն, հարկ եղած դեպքում ստանան օգնություն կամ հայտնեն որևէ կարևոր տեղեկություն: Հաղթողները կընտրվեն ըստ մրցավարների գնահատականի: Կհաղթեն այն մասնակիցները, որոնք բոլորից արագ կանցնեն երթուղին ու կհասնեն եզրագծին: Հաղթողները կստանան դրամական և այլ պարգևներ: 2012 թվականին Ալպինիզմի և լեռնային տուրիզմի հայկական ֆեդերացիան անցկացրել էր սքայռանինգի փակ առաջնություն, որին մասնակցել էին միայն ֆեդերացիայի անդամները: ![]() ![]() Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |