ԱՄՆ-ն առարկում է ՄԱԳԱՏԷ-ին հասցեագրված Ռուսաստանի հարցման դեմ

ԱՄՆ-ն առարկում է ՄԱԳԱՏԷ-ին հասցեագրված Ռուսաստանի հարցման դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ն առարկում է ՄԱԳԱՏԷ-ին հասցեագրված Ռուսաստանի հարցման դեմ, կապված հնարավոր ռիսկերի հետ սիրիական փոքր միջուկային ռեակտորին հնարավոր հարվածի դեպքում: Վաշինգտոնի հայտարարության մեջ ասվում է, որ «հիպոթետիկ սցենարների ռիսկերի» մասին հարցումները ՄԱԳԱՏԷ-ի ազդեցության գոտուց դուրս են, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Ռուսաստանը մտահոգված է այն ռիսկերով, որոնք կապված են Դամասկոսի արվարձանում գտնվող նեյտրոնների փոքր ռեակտորի միտումնավոր կամ պատահական հնարավոր խոցման հետ: Ռուս մասնագետները նշում են, որ փոքր ռեակտորին հարվածելու դեպքում, մերձակա տարածքը կարող է ախտահարվել:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է բանաձևի նախագիծը, որն արտոնում է ռազմական գործողությունը Սիրիայում: Բարաք Օբամայի առաջարկին սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը՝ դեմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել: Այժմ բանաձևի նախագիծը քավերակության պետք է դրվի Սենատում:

Սակայն այսօր ԱՄՆ-ում արդեն խոսում են խնդրի քաղաքական կարգավորման մասին:

Ռազմական գործողությանը հաստատապես կողմ են 25 կոնգրեսականներ, դեմ են՝ 106-ը: Միայն 23 սենատոր է հստակ հայտարարել, որ սատարում է Սպիտակ տանը, 17-ն ասել են, որ նրանք որոշակիորեն դեմ են, գրում է Washington Post-ը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---