Իրանն ու ԱՄՆ-ն կարծիքներ են փոխանակել սիրիական հարցի շուրջ

Իրանն ու ԱՄՆ-ն կարծիքներ են փոխանակել սիրիական հարցի շուրջ

PanARMENIAN.Net - Իրանն ու ԱՄՆ-ն կարծիքներ են փոխանակել սիրիական հարցի շուրջ, եթե անհրաժեշտ լինի գործընթացը կշարունակվի: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, հայտնում է ISNA-ն:

Օգոստոսի 26-ին, Իրանում Իսլամական հեղափոխությունից հետո առաջին անգամ Իրան այցելեց բարձրաստիճան ամերիկացի պաշտոնյա՝ ՄԱԿ քաղաքական հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Ջեֆրի Ֆելդմանը, որն Իրանի իշխանությունների հետ քննարկելու է Սիրիայի շուրջ իրավիճակի զարգացման հարցերը:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվեցին 1979 թվականին, իսլամական հեղափոխությունից հետո, երբ պատանդ վերցվեցին Թեհրանում ԱՄՆ դեսպանատան աշխատակիցները: ԱՄՆ դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օր անց՝ 1981 թ.: Պատանդները ազատ արձակվեցին Ալժիրի կառավարության միջնորդությամբ, Ռոնալ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ-ում Իրանի շահերը ներկայացնում է Պակիստանի դեսպանատունը:

Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռոուհանին իր առաջին մամլո ասուլիսում անդրադառնալով իրանա-ամերիկյան երկխոսությանը, հայտարարել է.«Մենք ուշադիր հետևելու ենք ԱՄՆ քայլերին: Կառուցողական ու խելամիտ քայլերի դեպքում Իրանի կառավարությունը կհայտնի իր դիրքորոշումը: Մենք պատրաստ ենք լուրջ մակարդակով, առանց ժամանակ ծախսելու երկխոսություն սկսել, բնականաբար, եթե հակառակ կողմը ևս նման պատրաստակամություն հայտնի»:

Սիրիայում արդեն երկու տարուց ավելի է շարունակվում են կառավարական ուժերի բախումները զինված ընդդիմության հետ: Ըստ ՄԱԿ տվյալների, Սիրիայում հակամարտության զոհերի ընդհանուր թիվը հասնում է 100 հազարի: Սիրիական իշխանությունները հայտարարում են, որ իրենց դիմակայում են լավ զինված գրոհայիններ:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Քանի դեռ ԱՄՆ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական գործողություն սկսելու դեմ: Ըստ հասարակական կարծիքի հարցումների, միջամտությանը կողմ է ամերիկացիների ընդամենը 20-30 տոկոսը: Օգոստոսի վերջում ասվում էր, որ Օբամայի վարկանիշը նվազել է՝ հասնելով ռեկորդային ցածր ցուցանիշի: Հատկապես թույլ է աջակցությունը նախագահին արտաքին քաղաքական հարցերում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---