Թուրքիայի դեսպանը հուսով է, որ Բաքուն չի հրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ հարաբերություններից

PanARMENIAN.Net - Ադրբեջանին ոչ ոք չի կարող արգելել մշակութային եւ տնտեսական կապեր հաստատել Հյուսիսային Կիպրոսի չճանաչված Թուրքիայի Հանրապետության հետ, հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Թուրան Մորալին: «Ես չեմ կարծում, որ պաշտոնական Բաքուն կհրաժարվի կիպրոսցի թուրքերի հետ կապերը զարգացնելուց»,- ընդգծել է Մորալին:



Հիշեցնենք, որ Միջազգային ճգնաժամային խումբը հանգել է եզրակացության, որ մինչ այժմ կարգավորված չէ անցյալ տարվա հունիսի 27-ին կազմակերպված Ադրբեջանից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետություն իրակացված ավիաչվերթից հետո ստեղծված խնդիրը: Ինչպես հայտնել է Միջազգային ճգնաժամային խմբի Բաքվի ներկայացուցիչ Վուգար Գոջաեւը, «Կիպրոսի կառավարությունը անհանգստացած է ԵՄ-Ադրբեջան Գործողությունների ծրագրի հաստատումով եւ պաշտոնական Բաքվի կողմից Հյուսիսային Կիպրոսի Թուրքիայի Հանրապետության(ՀԿԹՀ) ճանաչմամբ»: «Այդ պատճառով նրանք Ադրբեջանի առջեւ պայման են դրել, որ պաշտոնական Բաքուն գրավոր կերպով պետք է հաստատի, որ երբեւէ չի ճանաչի ՀԿԹՀ անկախությունը եւ ավիաչվերթեր չի իրականացնի այդ տարածք»,- հայտարարել է Վուգար Գոջաեւը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---