Ձվի գները երևանյան խանութներում կշարունակեն աճե՞լ

Ձվի գները երևանյան խանութներում կշարունակեն աճե՞լ

PanARMENIAN.Net - 2013թ. օգոստոսի վերջում մայրաքաղաքի խանութներում արդենձվի գնաճ էր նկատվում: Վաճառոնղերը իրավիճակը բացատրում են գազի գնի բարձրացումով՝ առաքիչների վրա հղումով: «Ձվի գները դեռ կշարունակել աճել»,- PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց երեևանյան սուպերմարկետներից մեկի վաճառողուհին:

Եվ իրոք, եթե նախկինում բավականին խոշոր չափի ձուն կարելի էր գնել 65 դրամով, ապա այսօր գինն արդենկազմում է 70 դրամ: Ըստ Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների, 2013թ. օգոստոսին՝ 2012թ. օգոստոսի համեմատ, հանրապետությունում գրանցվել է ձվի` 27.9%, իսկ 2013թ. հուլիսի համեմատ` 1.2% գնաճ:

Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, սեպտեմբերի 11-ին հակամենաշնորհային մարմինը տնտեսվարողներին հրավիրում է քննարկումների և պարզաբանումների: Շուկայում իշխող դիրք ունեն «Արաքս թռչնաֆաբրիկան», «Երևանի թռչնաֆաբրիկան» «Լուսակերտի տոհմային թռչնաֆաբրիկան, «Արզնիի տոհմային թռչնաֆաբրիկան»:

Ըստ Գայանե Սահակյանի, տնտեսվարողները կներկայացնեն իրենց հիմնավորումները: Հետո մի քանի օր քննարկումներ կանցկացվեն ներկայացված փաստաթղթերը համադրելով նաև այլ տեղեկատվության հետ, օրինակ՝ միջազգային գներ, հոսանք գազ և այլն:

Արտադրողները հրաժարվում են մեկնաբանել գնաճի պատճառները:

Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հունիսի 7–ին սպառողների համար գազի նոր սակագին էր հաստատել: Մինչև 10 հազար խմ սպառողների համար յուրաքանչյուր 1000 խմ գազի վաճառքի սակագինը կազմեց 156 դրամ (հաշվի առնելով ԱԱՀ-ն), իսկ ավելի քան 10 հազար խմ սպառողների համար յւորաքանչյուր 1000 խմ գազի վաճառքի սակագինը կազմեց 277 դոլար՝ նախկին 243 դոլարի փոխարեն: Էլետրաէներգիան 30 դրամից հասել է 38 դրամի 1 կՎտ/ժ: Հայաստանի համար գազի գինը կազմում է 270 դոլար, բայց այդ գումարի 30 տոկոսը հատուցում էկառավարությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---