ԵՄ կարող է էական ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում23 մարտի 2006 - 19:09 AMT PanARMENIAN.Net - Ափսոս, որ Միջազգային ճգնաժամային խումբը հակամարտությունների կարգավորման հարցում դիտարկում է Եվրամիության դերը ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի մրցակցության համատեքստում: Միջնորդների եսակենտրոն դիրքորոշումը բերում է նրան, որ հակամարտող կողմերը եւս ընդունում են այդ դիրքորոշումը, ելնելով միայն եւ միայն իրենց շահերից: Այդ մասին հայտարարել է «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքից պատգամավոր Գեղամ Բաղդասարյանը: Նրա խոսքերով, եթե խոսքը գնում է ՄԱԿ-ին եւ ԵԱՀԿ-ին Եվրամիության աջակցության մասին հակամարտությունների կարգավորման գործում, ապա այդ նախաձեռնությունը կարելի է միայն ողջունել: Եվրամիությունը մեծ ներուժ ունի եւ կարող է էական ներդրում ունենալ Հարավային Կովկասում կայունության ապահովման գործում: «Սակայն, մտահոգում է այն, որ Եվրամիությունը կարող է դա անել, ելնելով առաջին հերթին սեփական շահերից, այն դեպքում, երբ գերակայողը պետք է լինի տարածաշրջանային զարգացման հեռանկարը: «Մրցակցային մտադրությունները» լավագույն տարբերակը չեն, քանի որ առանց այդ էլ տարածաշրջանը դարձել է աշխարհաքաղաքական մրցակցության ասպարեզ, որը ոչ մի կերպ չի նպաստում հակամարտությունների կարգավորմանը»,-ասել է Գ.Բաղդասարյանը, հաղորդում է Karabakh-onlaine-ը:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |