Ֆրանսիան կոչ է անում Եվրամիությանը կոշտ դիրքորոշում ընդունել Թուրքիայի նկատմամբ

PanARMENIAN.Net - Ֆրանսիան պատրաստվում է ազդել Եվրամիության վրա, որպեսզի վերջինս ավելի կոշտ դիրքորոշում ընդունի մարդու իրավունքների հարցում Թուրքիայի` Եվրամիություն ընդգրկվելու բանակցությունների ժամանակ: ԵՄ հանձնաժողովը անհանգստացած է, որ Ֆրանսիայի կողմից պահանջվող մարդու իրավունքների բնագավարում Թուրքիայի վրա ճնշումը կարող է վատ ազդել Անկարայի եւ Եվրամիության հարաբերությունների վրա: «Ֆրանսիացիների նախաձեռնությունը անհանգստացրել է ԵՄ հանձնաժողովին այն տեսանկյունից, որ Ֆրանսիան եւ նրա դաշնակիցները փորձում են խանգարել Թուրքիա-ԵՄ բանակցային գործընթացին դրա սկսվելուց վեց ամիս հետո»,-գրում է «Financial Times» թերթը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---