16 սեպտեմբերի 2013 - 12:52 AMT
Ճապոնիան անջատել է բոլոր միջուկային ռեակտորները

Ճապոնիայում միակ աշխատող միջուկային ռեակտորի աշխատանքըհերթական տեխնիկական զննման նպատակովդադարեցվել է սեպտեմբերի լույս 15-ի գիշերը, գրում է The Wall Street Journal-ը:

Երբ ռեակտորը կրկին կգործարկվի, չի հաղորդվում: Առանց ատոմային էներգիայի երկիրը կմնա մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերը:

«Ֆուկուսիմա-1» ԱԷԿ-ի վթարից հետո, որը տեղի ունեցավ 2011 թ. մարտին երկրաշարժի հետևանքով, Ճապոնիայում անջատվեցին բոլոր գործող 50 միջուկային ռեակտորները: 2012 թ. հուլիսին միայն նրանցից երկուսը, որոնց կառավարիչը Kansai Electric Power ընկերությունն է, ավելի շուտ է կանգնեցվել, նույնպես նախատեսված պլանային տեխնիկական աշխատանքների պատճառով:

Մինչ «Ֆուկուսիմայի» վթարը և միջուկային էներգիայից Ճապոնիայի փաստացի հրաժարվելը, երկրին անհրաժեշտ էլեկտրաէներգիայի մոտ մեկ երրորդն արտադրվում էր ԱԷԿ-ներում: Դրանք փակելուց հետո Ճապոնիայում կտրուկ աճեց գազի պահանջարկը: Երկիրը, որն աշխարհում խտացրած բնական գազի խոշորագույն սպառողն է, վերջերս խնդրել էր նվազեցնել վառելիքի այդ տեսակի գները:

Photo: www.theguardian.com