Թուրքական ՌՕ ուժերը սիրիական ուղղաթիռ են խփել![]() 17 սեպտեմբերի 2013 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Թուրքական ավիացիան սիրիական ուղղաթիռ է խփել Հաթայ հարավային գավառի օդային տարածքում՝ զգուշացնելով Մի-17-ի անձնակազմին սահմանը խախտելու մասին: Այդ մասին ասվում է Թուրքիայի գլխավոր շտաբի հայտարարության մեջ, գրում է Today’s Zaman-ը: Ըստ թուրք փոխվարչապետ Բյուլենթ Առինջի, ուղղաթիռը կործանվել է սահմանը խախտելու համար: Միջադեպը տեղի է ունեցել սիրիական ընդդիմության վերահսկողության տակ գտնվող տարածքում: Երկու օդաչուները հասցրել են փրկվել կատապուլտայի միջոցով և բարեհաջող կերպով վայրէջք են կատարել, սակայն սպանվել են ընդդիմադիր գրոհայինների կողմից: Այցով Ֆրանսիայում գտնվող Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն տեղեկացրել է միջադեպի մասին ՄԱԿ ԱԽ-ին ու ՆԱՏՕ-ի գործընկերներին: Դավութօղլուն գտնվում է Փարիզում P3+1 (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Թուրքիա) հանդիպմանը: Թուրքիան հանդես է գալիս Սիրիային հրթիռային և ավիացիոն հարված հասցնելու և Բաշար Ասադին տապալելու օգտին: Նախագահ Աբդուլլահ Գյուլը հայտարարել է, որ ՄԱԿ ԱԽ-ն պետք է ականջալուր լինի Թուրքիայի կարծիքին Սիրիայի հարցում: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |