Օբամայից պահանջում են պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ![]() 18 սեպտեմբերի 2013 - 10:58 AMT PanARMENIAN.Net - Կոնեկտիկուտ նահանգից ընտրված սենատոր Ռիչարդ Բլումենտալը պահանջել է Բարաք Օբամայից պատժամիջոցներ սահմանել ռուսական բանկերի դեմ: Նրա կարծիքով, դա թույլ կտա դադարեցնել Բաշար Ասադի ռեժիմի ֆինանսավորումը: Ինչպես հայտնում է ամերիկյան Politico-ն, համապատասխան նամակը Բլումենտալի հետ ստորագրել են ևս 3 սենատորներ՝ Քելի Այոթը, Ջոն Քորնին և Ջին Շաինը: «Մենք կարող ենք ազդել ռուսական բանկերի վրա՝ սառեցնելով նրանց հաշիվներն ԱՄՆ-ում, արգելելով նրանց գործունեությունը երկրի տարածքում, ինչպես նաև էմբարգո կիրառելով բանկերի աշխատակիցների դեմ ԱՄՆ մուտքի համար: Ռուսների համար դա լուրջ հարված կլինի»,- ասված է կոչում: ԱՄՆ ֆինանսների նախարարությունում սենատորների նախաձեռնությունը չեն մեկնաբանել, սակայն, նշել են, որ հարկավոր է տնտեսական ճնշում գործադրել Ասադի ռեժիմի վրա: «Մենք դեռ շատ անելիք ունենք: Վարչակազմը ճնշում է գործադրում տարբեր երկրների ընկերությունների վրա՝ ստիպելով չհամագործակցել սիրիական ռեժիմի հետ, և կշարունակի այդ գործունեությունը»,- ասել է նախարարության աշխատակիցը: Սենատորների կոշտ ելույթը հնչել է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների ֆոնի վրա: Հանգստյան օրերին Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պայմանավորվածության եկան Սիրիայում քիմիական զենքի վերաբերյալ: Ռուս փորձագետներն այդ համաձայնությունն անվանում են դիվանագիտական բեկում՝ տեսնելով բանակցությունների հաջողությունն այն հանգամանքում, որ Սիրիային ամերիկյան հարվածից հնարավոր կլինի խուսափել և զգուշավոր կանխատեսումներ են անում: Հայաստանն իր հերթին ողջունում է ռուս-ամերիկյան պայմանավորվածությունները Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել էր ՀՀ ԱԳՆ մամլո քարտուղար Տիգրան Բալայանը: «Հայաստանն ողջունում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պայմանավորվածությունները, որոնք հնարավորություն են տալիս ոչնչացնել քիմիական զենքը ու բացառել դրա օգտագործումը Սիրիայում և կարող են ճանապարհ բացել սիրիական ճգնաժամին խաղաղ ճանապարհով քաղաքական լուծում գտնելու համար` ուղղված Սիրիայի ժողովրդի և դրա անբաժանելի մասը կազմող տասնյակ հազարավոր սիրիահայերի տառապանքներին վերջ դնելուն»,- Բալայանի խոսքերը փոխանցել էր ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |