Անգելա Մերկելը պայծառ ապագա է խոստանում Գերմանիային առաջիկա չորս տարիներին![]() 23 սեպտեմբերի 2013 - 10:42 AMT PanARMENIAN.Net - Գերմանիայի Դաշնային ընտրական հանձնաժողովի պաշտոնական տվյալները վկայում են, որ Քրիստոնյա-դեմոկրատական միությունը (Քրիստոնյա-սոցիալական միություն՝ ՔՄՄ/ ՔՍՄ) գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ հաղթում է խորհրդարանական ընտրություններում: Մերկելի դաշինքի օգտին քվեարկել է ընտրողների 41,5 տոկոսը: Կոալիցիայի նրա գործընկերները՝ ազատ դեմոկրատները, չեն հաղթահարում 5-տոկոսանոց շեմն և հավաքում են միայն 4,8 տոկոս: Երկրորդ տեղում խորհրդարանական ընդդիմադիրներն են՝ սոցիալ-դեմոկրատները, քվեների 25,7 տոկոսով: «Կանաչները» հավաքում են 8,4 տոկոս, ինչը քիչ է Ձախ կուսակցությունից՝ 8,6 տոկոս: «Մյուսները ևս չեն կարողացել հաղթահարել անցումային շեմը: Մեկնաբանելով ընտրությունները՝ Մերկելը նշել է, որ ՔԴՄ/ ՔՍՄ դաշինքը լավ արդյունք ցույց տվեց, սակայն կառավարական կոալիցիա ստեղծելու մասին խոսելը դեռ վաղ է: «Դեռ վաղ է խոսել կոալիցիայի մասին, սակայն, մենք հաղթանակ ենք տոնելու: Մենք կաշխատենք անել հնարավորը, որպեսզի հաջորդ չորս տարիները Գերմանիայի համար լինեն լավագույնը»,- Մերկելի խոսքն է մեջբերում Reuters-ը: Փորձագետները կանխատեսում են, որ Մերկելի դաշինքը ստիպված կլինի սոցիալ-դեմոկրատների հետ նոր կոալիցիա կազմել: Ընտրությունների ինտրիգը պահպանվում է: Քաղաքական գործիչներն ու լրագրողները կանխատեսումներ են անում, թե ինչպիսին է լինելու նոր իշխող կոալիցիան և դաշնային կառավարությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Exit polls-ի արդյունքները Մերկելի համար բացարձակ մեծամասնություն են ցույց տալիս: Այդ դեպքում Մերկելը կկրկնի 1957 թվականի նախադեպը, երբ լեգենդար կանցլեր Կոնրադ Ադենաուերը միայնակ էր կառավարում: Որպես կոալիցիայի տարբերակներ նշում են Քրիստոնյա դեմոկրատների միության և Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության դաշինքն ու հնարավոր դաշինքը կանաչների հետ: Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության առաջնորդ և Էկոնոմիկայի նախարար Ֆիլիպ Ռեսլերն արդեն հասկացրել է, որ ընտրություններում ջախջախիչ պարտությունից հետո կարող է լքել իր կուսակցական պաշտոնը: Սա ժամանակակից Գերմանիայի ամբողջ պատմության ընթացքում լիբերալների ամենացածր արդյունքն է, այն դեռ ոչ մի անգամ 5-տոկոսանոց շեմից ցածր չէր եղել: «Ես կստանձնեմ քաղաքական պատասխանատվությունը»,- ասել է Ռեսլերը՝ ելույթ ունենալով կիրակի երեկոյան կուսակիցների առջև: Նա ասել է, որ խոսքը գնում է «Գերմանիայի ազատ դեմոկրատական կուսակցության պատմությունում ամենադառը և տխուր ժամի մասին»: Նույն կերպ է արտահայտվել նաև ազատ դեմոկրատների խորհրդարանական խմբակցության ղեկավար Ռայներ Բրյուդերլեն՝ հայտարարելով, որ եզրակացություններ կանի: Ընտրությունները կայացել են կիրակի օրը: Արդյունքում կընտրվեն խորհրդարանի 598 անդամներ, որոնք կձևավորեն կառավարությունն ու կհաստատեն կանցլերի թեկնածությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |