Սիրիայի գրոհայինները չեն ճանաչում Սիրիայի ազգային կոալիցիան և հավատարմության երդում են տալիս «Ալ Քայիդային»

Սիրիայի գրոհայինները չեն ճանաչում Սիրիայի ազգային կոալիցիան և հավատարմության երդում են տալիս «Ալ Քայիդային»

PanARMENIAN.Net - Սիրիացի ապստամբների մի շարք խմբավորումներ հայտարարել են, որ չեն ընդունում չափավոր սիրիական ընդդիմությունը, որը Արևմուտքը լեգիտիմ է համարում որպես հակազդեցություն պաշտոնական Դամասկոսին: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը, ինտերնետում հայտնված գրոհայիններից մեկի տեսաուղերձի վրա հղումով:

Ըստ ապստամբների հայտարարության, գրոհայինների առնվազն 13 խումբ պաշտոնապես դարձել է «Ջաբհաթ ան Նուսրայի», որն, ինչպես համարվում է, կապված է «Ալ Քայիդայի» հետ, ինչպես նաև «Բրիգադ Ահրար էշ Շամ» և «Լիվա էլ Տահուդի բրիգադներ» կազմակերպությունների անդամ: Ավելի վաղ հաղորդագրություններ եղան, որ սիրիացի ապստամբների խմբերը վերջերս նաև անդամակցում են «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» կազմակերպությանը:

«Սիրիայի ազգային կոալիցիան, որը Արևմուտքի կողմից ճանաչվում է որպես Սիրիայի լեգիտիմ չափավոր ընդդիմություն, և նրա կառավարությունը Ահմադ Թումեհի գլխավորությամբ մեր ներկայացուցիչները չեն և նրանց իշխանությւնը մենք չենք ճանաչում»,-հայտարարել է տղամարդը՝ ընթերցելով ապստամբների ուղերձը տեսանյութում:

Պաշտոնապես չափավոր ընդդիմությունից անջատված խմբավորումների ընդհանուր քանակն անհայտ է: Հայտնի չէ նաև, թե որքան ժամանակ են նրանք պայքարում իսլամիստների շարքերում և արդյոք այն երկու խմբավորումների ու մի քանի հարյուր գրոհայինների թվում են, որոնց միանալու մասին «Ջաբհաթ ան Նուսրային» հայտնի դարձավ դեռ նախորդ շաբաթ:

Ինչպես նախկինում բազմիցս հայտարարել են Սիրիայի իշխանություների ներկայացուցիչները, ներառյալ նախագահ Ասադին, ինչպես նաև նրանց մերձակա դաշնակիցներն այդ հարցում, Ռուսաստանն ու Իրանը, վատագույնը, ինչ կարող է անել համաշխարհային հանրությունն այս դեպքում, դա Դամասկոսի դեմ ռազմական գործողություն սկսելը կլինի:

Ռազմական գործողությունը, որտեղ հավանաբար կառավարական ուժերը մեծ կորուստներ կունենան, ձեռնատու կլինի ոչ միայն չափավոր ընդդիմությանը: Հավանաբար, նա իշխող կառավարության պաշտոնանկությանը հասնելու շանս կստանա: Սակայն, երկարաժամկետ հեռանկարում չի կարողանա պահել իշխանությունը, քանի որ Ասադի պրոֆեսիոնալ բանակի թուլացումը կհանգեցնի ծայրահեղականների ազդեցության ուժեղացմանը երկրում և նույնիսկ տարածաշրջանում, հայտնում է Newsru.com-ը:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---