25 սեպտեմբերի 2013 - 17:34 AMT
Լատվիայի նախագահն առաջարկում է ընդլայնել ՄԱԿ ԱԽ կազմը գոնե մեկ արևելաեվրոպական երկրի հաշվին

Լատվիայի նախագահ Անդրիս Բերզինշը, ելույթ ունենալով ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանի բացմանը, կոչ է արել ընդլայնել Անվտանգության խորհրդի կազմը, հայտնում է Լատվիայի նախագահի մամլո ծառայությունը:

«ՄԱԿ ԱԽ-ն պետք է ընդլայնվի մշտական և ոչ մշտական անդամների հաշվին՝ ամրապնդելու համար լեգիտիմությունը: Առնվազն մեկ նոր ոչ մշտական անդամը պետք է լինի Արևելյան Եվրոպայի երկրներից»,-ասել է Բերզինշը:

ՄԱԿ Գլխավո վեհաժողովը կազմակերպության գլխավոր խորհրդատվական, քաղաքական և ներկայացուցչական մարմինն է: ԳՎ 68-րդ նստաշրջանը սկսել է աշխատանքը սեպտեմբերի 24-ին, օրակարգում 174 հարց կա՝ միջազգային անվտանգությունից մինչև ահաբեկչության դեմ պայքարը:

ՄԱԿ ԳՎ կազմում 15 անդամ պետություն կա՝ 5 մշտական և 10 ոչ մշտական անդամ, որոնցից 5-ը ընտրվում են ամեն տարի 2-ամյա ժամկետով: Ոչ մշտական անդամներն ընտրվում են աշխարհագրական սկզբունքով՝ 5-ը՝ Աֆրիկայից ու Ասիայից, 1-ը՝ Արևելյան Եվրոպայից, 2-ը՝ Լատինական Ամերիկայից, 2-ը՝ Արևմտյան Եվրոպայից:

Ոչ մշտական անդամներն են այժմ Ադրբեջանը, Ավստրալիան, Արգենտինան, Գվատեմալան, Լյուքսեմբուրգը, Մարոկկոն, Պակիստանը, Ռուանդան, Տոգոն ու Հարավային Կորեան:

Մշտական անդամներն են Ռուսաստանը, Չինաստանը, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: