ԵԽԽՎ զեկուցողներ Ժորժ Կոլոմբիեն եւ Միկո Էլոն օգոստոսին կայցելեն Հայաստան

PanARMENIAN.Net - Ենթադրվում է, որ Հայաստանի` Եվրոպայի Խորհրդի առջեւ ստանձնած պարտավորությունների կատարման մոնիթորինգի զեկուցողներ ֆրանսիացի խորհրդարանական Ժորժ Կոլոմբիեն եւ ֆին Միկո Էլոն կայցել են Հայաստան օգոստոսի սկզբին: Այդ մասին այսօր Երեւանում տեղի ունեցած մամլո ասուլիսի ժամանակ հաղորդել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության նախագահ Տիգրան Թորոսյանը: Նրա խոսքերով, խորդարանականների կողմից նախապատրաստած զեկույցը կներկայացվի ԵԽԽՎ հոկտեմբերյան նստաշրջանի ընթացքում: Փոխխոսնակը նշել է, որ Հայաստանը կատարել է Եվրախորհրդի առաջ ստանձնած գրեթե բոլոր պարտավորությունները` եվրոպական համաձայնագրերին միանալու եւ Հայաստանի օրենսդրության, այդ թվում Սահմանադրության փոփոխության տեսանկյունից: Այժմ, պետության գլխավոր օրենքի փոփոխությանը համապատասխան, անհրաժեշտ է փոփոխություններ մտցնել Հայաստանի 60 օրենքներում:



Տիգրան Թորոսյանը նաեւ նկատել է, որ Հայաստանի կառավարությունը արդեն սկսել է աշխատել այդ ուղղությամբ: Փոփոխությունների առաջին փաթեթը կներկայացվի խորհրդարանին գարնանային նստաշրջանի վերջում: Խոսքը հիմնականում գնում է դատաիրավական համակարգի փոփոխության մասին, պետության եւ Հայ Առաքելական Եկեղեցու հարաբերությունների, ինքնակառավարման մարմինների, մասնավորապես Երեւանի` որպես համայնքի, նոր կարգավիճակի մասին:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
---