27 սեպտեմբերի 2013 - 12:41 AMT
Ռուսական օնլայն-պարբերականները, աջակցելով գործընկերոջը, մեկ օրով հրաժարվել են լուսանկարներից

Ռուսական մի շարք օնլայն-լրատվականներ մեկ օրով անջատել են կայքում բոլոր լուսանկարները՝ բողոքելով լուսանկարիչ Դենիս Սինյակովի կալանքի դեմ, ով Lenta.ru-ի առաջադրանքով «Պրիրազլոմնայա» պլատֆորմի մոտ լուսաբանում էր Greenpeace-ի ակցիան:

Բացի Lenta.ru-ից ակցիային միացել են նաև ntv.ru-ն, echo.msk.ru-ն, rusrep.ru-ն ու The New Times-ը, ինչպես նաև «Ռուսական տիեզերք» պարբերականն ու Znak.com-ը: Լուսանկարներին փոխարինում են մոխրագույն կամ սև գույնի դատարկ տարածքներ: Rուս լրագրողները բաց նամակ են ստորագրել՝ կոչ անելով ազատ արձակել Դենիս Սինյակովին ու նրա դեմ ներկայացրած մեղադրանքներն անհիմն ճանաչել:

«Սեպտեմբերի 26-ին Մուրմանսկի Լենինի շրջանի վարչական դատարանը ֆոտոլրագրող Դենիս Սինյակովին երկու ամսով կալանքի տակ վերցնելու որոշում է կայացրել: Նրան կալանավորել են Arctic Sunrise նավի վրայից, «Պրիրազլոմնայա» պլատֆորմի մոտից, որտեղ նա Lenta.ru-ի առաջադրանքով լուսաբանում էր Greenpeace-ի ակցիան: Սինյակովը օնլայն-պարբերականի ոչ-հաստիքային ֆոտոլրագրողն է, բայց, չնայած դրան, դատարանը նրա համար նույն կալանքի տեսակն է ընտրել, որն և Greenpeace-ի անդամների համար, ովքեր նրա ռեպորտաժի հերոսներն էին: Դենիս Սինյակովի հետապնմդումը հարվածում է խոսքի ազատությանն ու դեպքերի լուսաբանման ընթացքում հետապնդումներից զերծ մնալու լրագրողական «իմունիտետին»: Մենք պնդում ենք, որ Դենիս Սինյակովին ազատ արձակեն ու անմեղ ճանաչեն: Դիմում ենք երկրի իշխանություններին՝ խնդրելով հետևել օրենքին ու կոչ ենք անում չանտեսել այս դեպքը»,- ասվում է նամակում, որը հրապարակվել է Lenta.ru-ում:

Հետագա ստորագրահավաքն անցնում է echo.msk.ru-ի կայքում:

Լուսանկարիչ Դենիս Սինյակովը երկար ժամանակ համագործակցել է Reuters, Agence France-Presse լրատվական գործակալությունների, ինչպես նաև «Կոմերսանտ»-ի հետ: Arctic Sunrise նա գործուղղվել էր Lenta.ru-ի առաջադրանքով:

Ռուս սահմանապահները գրավել էին Greenpeace-ի ակտիվիստների նավը, ովքեր բողոքում էին Արկտիկայում նավթի արդյունահանման դեմ: Կազմակերպության ակտիվիստներին ստիպել էին մոտենալ ափին, որտեղից էլ նրանց տեղափոխել են գործըքննողՄուրմանսկիհանձնաժողով: Իրավապահները «ծովահենություն» հոդվածով քրգործ են հարուցել: Ընդհանուր առմամբ, Arctic Sunrise նավին 30 ակտիվիստ է եղել: Սեպտեմբերի 26-ին կայացած նիստի արդյունքում դատարանի որոշմամբ 22 ակտիվիստ ձերբակալվել է, այդ թվում նաև Դենիս Սինյակովը: Նավի վրա գտնվող ևս 8 հոգու կալանքը երկարացվել է 72 ժամով: