Հայաստանն ԵՄ երկրներ մեղր արտահանելու իրավունք է ստացել

Հայաստանն ԵՄ երկրներ մեղր արտահանելու իրավունք է ստացել

PanARMENIAN.Net - 2012 թվականից նախատեսվում է սկսել հայկական մեղրի արտահանումն եվրոպական երկրներ: Ըստ ՀՀ կառավարության տվյալների, համապատասխան նախապատրաստական աշխատանքներն ԵՄ հետ արդեն ավարտական փուլում են:

Հայաստանում արտադրվող բարձրորակ մեղրի արտահանումը կնպաստի մեղվաբուծության զարգացմանն ու ոլորի ընդլայնմանը: Արդեն հայտնի է դարձել, որ ԵՄ հանձնաժողովի 2013/422/ԵՄ որոշմամբ Հայաստանն ընդգրկվել է Եվրամիության երկրներ մեղր արտահանելու իրավասություն ունեցեղ երկրների ցանկում:

2012 թվականին մեղրի արտադրությունը Հայաստանում գրեթե 10 անգամ կրճատվեց՝ կազմելով մոտ 100 տոննա: Ոլորտում նման իրավիճակ ստեղծվել էրկլիմայական պայմանների պատճառով, քանի որ տարին մեղվաբուծության համար խիստ անբարենպաստ էր: Համեմատության համար նշենք, որ նախորդ տարիներին երկրում արտադրվել է տարեկան 1000 տոննա մեղր:

Մեղվաբույծների ազգային միավորման նախագահ Թելման Նազարյանը վստահ է, որ Հայաստանում և Արցախում մեղվաբուծության զարգացման համար համապատասխան տարածքներ կանև այդ նպատակով ծրագիր է մշակվում:

Խոսելով մեղրի օգտակար հատկությունների մասին՝ Նազարյանը նշել է, որ մայրակաթի, ակնամոմի և մեղվաբուծական այլ մթերքների շնորհիվ կարելի է բուժել մի շարք ծանր հիվանդություններ: Ավելին, առողջապահության նախարարությունն արդեն պաշտոնապես թույլատրում է առողջապահության մեջ օգտագործել այդ մթերքները:

Ըստ Նազարյանի, առողջությունը պահպանելու համար մարդուն հարկավոր է օրական 100-120 գ մեղր օգտագործել: Նա տեղեկացրել է նաև, որ Հայաստանում մեղվաբուծական մթերքների կիրառմամբ դեղամիջոցներ են արտադրվում, բայց հայկական շուկայում մեծ է նաև կեղծ արտադրանքի քանակը:

Գյուղատնտեսության աջակցության Լոռու մարզային կենտրոնի տեղեկացմամբ, Եվրամիության սպառողների և առողջության պաշտպանության գլխավոր տնօրինություն (EU DG SANQO) ներկայացված Հայաստանի Հանրապետությունից մեղրի, մեղվաբուծական մթերք` Եվրամիության անդամ երկրներ արտահանման գործընթացի նախապայման հանդիսացող մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը, լրացված հարցաթերթն և ուղեկցող այլ փաստաթղթերն ընդունվել և հաստատվել են ԵՄ հանձնաժողովի և անդամ երկրների կողմից:

Մեղրում և մեղվաբուծական մթերքներում մնացորդային քանակների պլանը հրապարակվել է նաև ԵՄ պաշտոնական ամսագրում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---