ԵՄ-ն պատրաստ է աջակցել ՄԱԿ ԱԽ բանաձևին Սիրիայի վերաբերյալ![]() 28 սեպտեմբերի 2013 - 14:23 AMT PanARMENIAN.Net - Եվրամիությունը ողջունում է Սիրիայի վերաբերյալ ՄԱԿ Անվտանգության խորհրդի ընդունած բանաձևը, որով հավանություն է տրվում Քիմիական զենքի արգելման կազմակերպության ծրագրին սիրիական քիմիական արսենալների ոչնչացման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: «Ես ողջունում են ՄԱԿ ԱԽ բանաձևը: Դա առանձնակի կարևորության քայլ է Սիրիայի ճգնաժամին հստակ և միասնական միջազգային պատասխանի ապահովման ճանապարհին»,- ասվում է Էշթոնի հայտարարությունում: Ըստ նրա, ԵՄ-ն, իր հերթին, պատրաստ է «աջակցել ՄԱԿ ԱԽ բանաձևով նախատեսված գործողություններին»: ԵՄ եվրոպական դիվանագիտության ղեկավարը հույս է հայտնել, որ ընդունված որոշումները կնպաստեն Ժնևում Սիրիայի ճգնաժամի խաղաղ կարգավորման վերաբերյալ երկրորդ խորհրդաժողովի գումարմանը: ՄԱԿ Անվտանգության խորհուրդը միաձայն հավանություն է տվել Սիրիայում քիմիական զենքի ոչնչացման վերաբերյալ բանաձևին: ՄԱԿ ԱԽ նիստին մասնակցել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Բանաձևում նշվում է, որ այն չկատարելու դեպքում, այդ թվում քիմիական զենքի ապօրինի փոխանցման ու կիրառման դեպքում, ում կողմից էլ այն կիրառվի, միջոցներ կձեռնարկվեն համաձայն ՄԱԿ կանոնադրության 7-րդ հոդվածի: Այդ գլուխը նախատեսում է կոշտ միջոցներ, ընդհուպ մինչև ռազմական գործողություններ, ապահովելու համար խաղաղությունն ու անվտանգությունը, նշում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը: Խորհրդի 15 անդամ երկրները ողջունել են Քիմիական զենքի արգելման կազմակերպության որոշումը միջազգային հսկողության ներքո թունավոր նյութերի ոչնչացման վերաբերյալ: Բանաձևը պահանջում է բոլոր պետություններից օգնություն չցուցաբերել ոչ պետական սուբյեկտներին քիմիական զենքի արտադրության, գնման ու կիրառման հարցում: Ինչ վերաբերում է ճգնաժամի վերացմանը Սիրիայում, որը սկիզբ առավ 2011 թվականին և տարավ շուրջ 100 հազար մարդու կյանք, բանաձևը կոչ է անում քաղաքական երկխոսություն սկսել սիրիական իշխանությունների ու ընդդիմության միջև: Փաստաթղթի տեքստը Ռուսաստանի ու ԱՄՆ միջև ինտենսիվ բանակցությունների արդյունք է: Նրա հիմքում է ընկած 2013թ. սեպտեմբերին Ժնևում ձեռք բերած պայմանավորվածությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |