Նոր ֆինանսական տարին ԱՄՆ-ն սկսում է առանց պետական բյուջեի![]() 1 հոկտեմբերի 2013 - 10:52 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը դեմ է քվեարկել բյուջեի նախագծին, որը ներկայացվել էր քննարկման: Փաստաթղթի օգտին, որով նախատեսվում էր հետաձգել առողջապահության ոլորտի բարեփոխումները, քվեարկեց 46 սենատոր, դեմ հանդես եկան 54-ը, հայտնում է Associated Press-ը: ԱՄՆ-ում դադարեցվում է դաշնային պետական հաստատությունների ֆինանսավորումը: Հանրապետականները ներառել են օրինագծի մեջ առողջապահական բարեփոխումները հետաձգելու վերաբերյալ պահանջը, Սենատի համար այդ ձևակերպումն անընդունելի էր: Նոր ֆինանսական տարին, որն ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ին, երկիրը սկսում է առանց պետբյուջեի, որը պետք է համաձայնեցնեն Կոնգրեսի երկու պալատները: Կառավարության փակումը կանդրադառնա մոտ 1 մլն պետծառայողների վրա, շատերը կուղարկվեն չվճարվող արձակուրդ: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման զինվորականներին ու քաղծառայողներին ուղղված իր ուղերձում ասել է. «Ես կշարունակեմ աշխատանքը Կոնգրեսի հետ…որպեսզի դուք որքան հնարավոր է շուտ վերադառնաք ձեր աշխատանքին»: Ընդդիմադիր Հանրապետական կուսակցությունը օրինագիծ ընդունեց Ներկայացուցիչների պալատում, որով թույլատրվում է ֆինանսավորել կառավարությունը հոկտեմբերի 1-ից մի պայմանով, որ չեղյալ հայտարարվի առողջապահության բարեփոխման ֆինանսավորումը: Հանրապետականները նաև սպառնում են չքվեարկել փոխառությունների լիմիտի բարձրացման օգտին, ինչը տեսականորեն կարող է դեֆոլտի սպառնալիք հանդիսանալ ԱՄՆ համար արդեն հոկտեմբերի 17-ին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: Ֆինանսավորման դադարեցումը համընդհանուր գործադուլի չի նմանվի: Այն կվերաբերի առաջին հերթին պետհաստատություններին ու ծառայողներին, բայց երկրի կյանքը չի մարի՝ քաղաքացիներն ուղղակի անհարմարություններ կունենան կառավարության հետ առնչվելիս: Հանրապետականներն անզիջում են տրամադրված, նրանք կփորձեն հաջողության հասնել և կվերադարձնեն Սենատ բյուջեի նախագիծն առանց փոփոխությունների: Այդ մասին հայտնի է դարձել օրենսդիրների խորհրդակցությունից հետո: Սեպտեմբերի 29-ին Ներկայացուցիչների պալատն ընդունեց բյուջետային փաստաթուղթը, որը մեկ տարով կասեցնում էր բժշկական ապահովագրության բարեփոխումների իրականացումը, որը նախագահ Օբամայի ամենակարևոր նախագծերից է: Օրենսդիրների վրա չազդեցին Սպիտակ տան բյուջեի վրա վետո դնելու սպառնալիքները: Առողջապահական բարեփումներով նախատեսվում է առավել մատչելի դարձնել բժշկական ապահովագրությունը և ներառել այն 50 մլն քաղաքացիներին, որոնք չունեն ապահովագրություն: Նախորդ նման դեպքը, երբ բյուջեի բացակայության պատճառով կառավարությունը դադարեցրեց աշխատանքը, տեղի է ունեցել դեռ նախագահ Բիլ Քլինթոնի օրոք, 1996 թվականին: Ընդհանուր առմամբ, կառավարությունը փակվել է արդեն 17 անգամ, վերջին անգամ դա եղել է 17 տարի առաջ: Քանի որ պետության հիմնական գործառույթները չեն տուժում, Սպիտակ տան ու Կոնգրեսի առճակատումը կարող է երկար տևել: Կոնգրեսականները գրեթե 40 անգամ փորձել են արգելափակել նախագահի առաջարկած բարեփոխումը: Վերջին անգամ հերթական փորձը ձեռնարկվել է 2013 թվականի մայիսին: Այն ժամանակ կոնգրեսականներն առաջարկեցին բյուջեի կարճաժամկետ ֆինանսավորում՝ առողջապահական բարեփոխումներից հրաժարվելուն ի պատասխան: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |