«Վեցնյակի» ու Իրանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 15-ին Ժնևում

«Վեցնյակի» ու Իրանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն հոկտեմբերի 15-ին Ժնևում

PanARMENIAN.Net - Միջազգային միջնորդների՝ Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, ԱՄՆ, Ֆրանսիայի ու Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումն Իրանի միջուկային ծրագրի շուրջ տեղի կունենա 2013 թ. հոկտեմբերի 15-16 Ժնևում, հայտնում է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության ու մամուլի դեպարտամենտը: Իրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի ԱԳՆ ղեկավար Զարիֆը:

«Վեցնյակը» կպահպանի մասնակցության նախկին ձևաչափը՝ Ք. Էշթոնի ու ԱԳ քաղտնօրենների մակարդակով: Նախատեսվում է մանրամասն քննարկել առկա առաջարկությունները, խորապես մշակելով Իրանի նոր ղեկավարության գաղափարները միջուկային խնդրի կարգավորման վերաբերյալ, որոնք առաջին անգամ ընդհանուր առմամբ շարադրեց Մոհամմադ Զարիֆը Նյու Յորքում կայացած նախարարական հանդիպման ժամանակ և դրական ընկալվեցին «վեցնյակի» նախարարների կողմից:

«Ակնկալում ենք, որ ընդհանուր կառուցողական տրամադրվածությունն ինչպես «վեցնյակից», այնպես էլ իրանական կողմից թույլ կտա առաջիկա բանակցային փուլում առաջին կոնկրետ քայլերը ձեռնարկել իրավիճակի կարգավորման ուղղությամբ: Այդ նպատակին հասնելու համար բանակցային գործընթացի բոլոր մասնակիցները պետք է քաղաքական կամք ու փոխզիջումների պատրաստակամություն դրսևորեն»,-ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Սեպտեմբերի 26-ին «վեցնյակի» ԱԳ նախարարների, ինչպես նաև ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության գոծվ բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի մասնակցությամբ, Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի հետ Նյու Յորքում՝ ՄԱԿ ԳՎ 68-րդ նստաշրջանում պայմանավորվածություն է ձեռք բերվել բանակցությունների հաջորդ փուլը հոկտեմբերի 15-16-ին Ժնևում անցկացնելու վերաբերյալ:

ՄԱԳԱՏԷ-ում հայտարարել են, որ հաջորդ բանակցային փուլը նշանակված է հոկտեմբերի 28-ին: Օրերս Իրանի նախագահ Հասան Ռոուհանին հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է բանակցել Արևմուտքի հետ միջուկայի հարցի շուրջ, սակայն կոչ է արել Արևմուտքի երկրներին ճանաչել սեփական տարածքում ուրան հարստացնելու իր երկրի իրավունքը: Սեպտեմբերին Իրանը 100 տոննա ուրան հարստացրեց մինչև 20 տոկոս՝ բժշկական ռեակտորի համար: Այդպիսով մինչև 20 տոկոս հարստացված ուրանի պաշարները կրճատվել են՝ 240 կգ մինչև 140 կգ:

ԱՄՆ-ն և նրա արևմտյան գործընկերները կասկածում են Իրանին միջուկային զենք մշակելու մեջ, Իրանը դա հերքում է: Երկիրը բազմիցս է հայտարարել, որ չի ձգտում միջուկային զենքի ստեղծման, այլ օգտագործելու է ատոմային էներգիան բժշկական հետազոտությունների համար: ՄԱԿ ԱԽ-ն Իրանի հանդեպ պատժամիջոցների վերաբերյալ 4 բանաձև է ընդունել, որոշ երկրներ ընդունել են նաև միակողմանի պատժամիջոցներ՝ պահանջելով Իրանից, որ վերջինս ապացուցի, որ իր միջուկային ծրագիրy բացառապես խաղաղ ուղղվածություն ունի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---