Մեծ Բրիտանիայում ստուգումից հետո փակվել է մահմեդական դպրոցը

Մեծ Բրիտանիայում ստուգումից հետո փակվել է մահմեդական դպրոցը

PanARMENIAN.Net - Ստուգումից հետո փակվել է բրրտանական Դերբիում գործող մահմեդական դպրոցը, որտեղ չափազանց խիստ իսլամական կանոններ էին գործում, հայտնում է BBC-ին:

Տեսուչները այցելել են դպրոց ստուգելու համար նախկին աշխատակիցների հայտարարություններն այն մասին, որ ուսուցչուհիներին ստիպել են հիջաբ կրել, անկախ նրանից մահմեդականներ են նրանք, թե ոչ, իսկ աղջիկներին ստիպում էին նստել վերջին շարքերում:

Դպրոցի հայտարարության մեջ ասվում է, որ հաստատությունը փակվում է միայն առողջության ու անվտանգության նկատառումներով, և դպրոցում հուսով են, որ այն նորից կբացվի առաջիկայում:

Մահմեդականների քանակը Մեծ Բրիտանիայում հասնում է 2,7 միլիոնի, կամ բնակչության 4,8 տոկոսի: Մահմեդականների 74 տոկոսը Ասիայից է՝ Պակիստան՝ 43 տոկոս, Բանգլադեշ՝ 16 տոկոս, Հնդկաստան՝ 8 տոկոս, այլ ասիական երկրներ՝ 6 տոկոս: Եվս 11 տոկոսը սպիտակամորթներ են, ներառյալ 4 տոկոս բրրտանացիներին և սպիտակամորթ ռասայի այլ ազգությունների 7 տոկոս ներկայացուցիչներին: 6 տոկոսը սևամորթ աֆրիկացիներ են, հիմնականում Հյուսիսային ու Արևմտյան Աֆրիկայից: Մահմեդական դպրոցներն ու մզկիթները Մեծ Բրիտանիայում ծայրահեղական իսլամի կենտրոններ են: Այժմ երկրի տարածքում գործում է 1500 մզկիթ, դպրոցներում սովորում է 2100 երեխա: Դպրոցների մեծ մասում Ղուրան են ուսումնասիրում:

Photo: www.bbc.com
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---