Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից

Դավիթ Նալբանդյանը հեռանում է մեծ սպորտից

PanARMENIAN.Net - Արգենտինահայ թենիսիստ Դավիթ Նալբանդյանը որոշում է կայացրել ավարտել իր սպորտային կարիերան, հայտնում է Buenos Aires Herald-ը: Նման որոշման պատճառը ուսի խրոնիկ վնասվածքն է, որը թենիսիստին այդպես էլ չհաջողվեց մինչև վերջ բուժել: Աջ ուսի հետ խնդիրների պատճառով նա դուրս չի եկել կորտ ընթացիկ տարվա ապրիլից:

31-ամյա թենիսիստ Նալբանդյանն այժմ զգաղեցնում է 231-րդ հորիզոնականը համաշխարհային վարկանիշում: Նրա ամենամեծ նվաճումը եղել է АТР վարկանիշի երրորդ հորիզոնականը 2006 թվականի մարտին, հայտնում է rsport.ru-ն:

Ինչպես գրում է novostiua.net-ը, Նալբանդյանի աստղը փայլեց 21-րդ դարի սկզբին, երբ պատանի թենիսիստը լուրջ հաջողություններ ունեցավ և հայտնի դարձավ 2002 թ. Ուիմբլդոնից հետո՝ նրան մի քայլ պակասեց նվիրական տիտղոսին հասնելու համար: 11 տարի առաջ խոտածածկ խաղերի եզրափակչի երեք սեթում Նալբանդյանը ջախջախեց ավստրալացի թենիսիստ Լլեյթոն Հյուիթին:

Ընդամենը Նալբանդյանը 575 խաղ է անցկացրել АТР շրջանակներում՝ հաղթելով 383 խաղում: Նա 11 տիտղոս է վաստակել, այդ թվում նաև «Մասթերս» դասի մրցաշարերում Փարիզում ու Մադրիդում, ինչպես նաև հաղթել է 2005 թվականի ամփոփիչ մրցաշարում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---