Տրիպոլիում հարձակման է ենթարկվել Ռուսաստանի դեսպանատունը![]() 3 հոկտեմբերի 2013 - 11:46 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ի երեկոյան Տրիպոլիում ՌԴ դեսպանատան մոտ տասնյակ ցուցարարներ էին հավաքվել, հայտնում է Al Arabiya-ն՝ ականատեսների վրա հղումով: Նրանք փորձել են ներխուժել դեսպանատան տարածք: Հարձակվողներից մի քանիսին հաջողվել է պոկել պատշգամբից կախված Ռուսաստանի դրոշը: Ռուսաստանի ԱԳՆ-ն հաստատել է հարձակման փաստը: Ըստ նախնական վարկածի, դեսպանատան մոտի ակցիան կապված է ռուսաստանցի մի կնոջ կողմից լիբիացի սպայի սպանության հետ Տրիպոլիում: Ըստ որոշ տվյալների, կինը սպանել է զինվորականին այդ երկրի նախկին առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ռեժիմի դեմ ապստամբությանը մասնակցելու համար: Ըստ այլ տվյալների, կինը ամուսնացած է եղել իր զոհի հետ և սպանություն կատարել է նրա հետ վիճաբանության հետևանքով, հայտնում է Lenta.ru-ն: ՌԴ դեսպանատան վրա հարձակման հետևանքով սպանվել է հարձակման մասնակից լիբիացիներից մեկը, հայտնում է Associated Press-ը՝ լիբիական իշխանական շրջանակներում սեփական աղբյուրի վրա հղումով: Եվս չորս հարձակվողներ վիրավորվել են: Դիվանագիտական առաքելության աշխատակիցներից ոչ ոք չի տուժել: Չնայած, որ Մուամմար Քադդաֆին տապալվեց և սպանվեց դեռ 2011 թվականին, իրավիճակը երկրում դեռ չի կայունացել: Իշխանափոխությունից հետո Լիբիայում հարձակման են ենթարկվել տարբեր երկրների դիվանագիտական առաքելություններ: 2012 թ. ԱՄՆ դեսպանատան վրա հարձակման արդյունքում Բենգազիում չորս ամերիկացիներ զոհվեցին, այդ թվում նաև Լիբիայում ԱՄՆ դեսպան Քրիսթոֆեր Սթիվենսը: 2013 թ. ապրիլին Տրիպոլիում ֆրանսիական դեսպանատան մոտ ավտոմեքենա պայթեցվեց: Ահաբեկչությանը զոհ գնացին երկու ֆրանսիացի զինծառայողներ: 2013 թ. ամռանը Լիբիայում Իտալիայի դեսպանատանը պատկանող մեքենայում ռումբ հայտնաբերվեց, որը հաջողվեց ժամանակին վնասազերծել: Photo: zerohedge.com ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |