7 հոկտեմբերի 2013 - 13:02 AMT
Զինվորներն Ադրբեջանում գնալով պակասում են ու պակասում

Ինչպես հայտնում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, «Ուրալ» մակնիշի զինվորական ավտոմեքենան, որը պատկանում էր Ադրբեջանի ՊՆ N զորամասին, ընկել է ձորը: Պատահարը տեղի է ունեցել Նախիջանի Ինքնավար Հանրապետությունում:

Արդյունքում մեքենայի վարորդը՝ ժամկետային զինծառայող Մամեդ Հուսեյնօղլու Հուսեյնովը (1974 թ. ծնված) տեղում մահացել է:

Ուղևորը՝ զինվոր Իլկին Օրուջևը, տարբեր աստիճանի վնասվածքներով տեղափոխվել է հոսպիտալ:

Հոկտեմբերի սկզբից սա արդեն երրորդ մահացու դեպքն է Ադրբեջանի ԶՈւ շարքերում:

Հոկտեմբերի 1-ին Ադրբեջանի ՊՆ հոսպիտալում մահացել է ժամկետային զինծառայող Թուրալ Վագիֆ օղլու Աբդուլլաևը: Սեպտեմբերի 19-ին նա ծեծի է ենթարկվել Էլվին Մանսուրովի ու Վասիֆ Հասանովի կողմից Սումգայիթում: Աբդուլլաևը ծանր վերքերով տեղափոխվել էր Ադրբեջանի ՊՆ հոսպիտալ, որտեղ էլ մահացել է:

Հոկտեմբերի 4-ին ադրբեջանական Գյանջա քաղաքում հայտնաբերվել է Ադրբեջանի ԶՈւ շարքային Վուղար Սուլեյման օղլի Ջաֆարովի դին, ծնված 1989 թվականին:

Ջաֆարովին ծառից կախված են հայտնաբերել Գյանջայի Նարիմանովի պողոտայում: Ենթադրվում է, որ նա ինքնասպան է եղել: Ջաֆարովը զորակոչվել էր Ադրբեջանի Աղդամի շրջանից:

2013 թվականի 5 ամսում, ըստ Բաքվի պաշտոնական տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որից 35-ը ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, զոհվածների քանակը բանակում գերազանցել է 50: