Ընտրությունները դեռ չեն սկսվել, իսկ Բաքվում արդեն պատրաստվում են Ալիևի երդմնակալությանը![]() 7 հոկտեմբերի 2013 - 15:27 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի իշխանություններն արդեն պատրաստ են Իլհամ Ալիևի երդմնակալությանը: Ինչպես հայտնում է «Թուրան» գործակալությունը, ոչ պաշտոնական աղբյուրի վրա հղումով, Բաքվի հայտնի ծաղկի խանութներից մեկը օրերս Հեյդար Ալիևի կենտրոնի ձևավորման պատվեր է ստացել նախագահի երդմնակալության անցկացման համար: Ընտրություններից մեկ շաբաթ առաջ իշխանություններն արդեն սկսել են նախապատրաստվել նախագահի «վերընտրմանը»: Նախագահական ընտրություններն Ադրբեջանում տեղի կունենան հոկտեմբերի 9-ին: Հեյդար Ալիևի ժառանգորդը պաշտոնավարում է 2003 թվականից: Ըստ փոփոխված Սահմանադրության, նույն մարդը կարող է անսահմանափակ անգամ վերընտրվել նախագահի պաշտոնում: Ուղղումը կատարվել է հատուկ կրտսեր Ալիևի համար: Ընդամենը ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 21 թեկնածու: Իլհամ Ալիևի հիմնական հակառակորդներից մեկը միավորված ընդդիմության թեկնածու Ջամիլ Հասանլին է: Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |