Եվրոյի գոտու էկոնոմիկան անկում է ապրում, իսկ Հայաստանում տնտեսական աճը տարեվերջին կարագանա![]() 7 հոկտեմբերի 2013 - 15:35 AMT PanARMENIAN.Net - Եվրոյի գոտու 17 երկրների տնտեսությունները, ըստ երրորդ՝ ամփոփիչ գնահատականի, ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում նվազել են 0,6 տոկոսով տարեկան առումով, սակայն 0,3 տոկոսի աճ են ունեցել եռամսյակի կտրվածքով, ասվում է եվրոպական վիճակագրական «Եվրոստատ» գործակալության հաղորդագրության մեջ: Երկրոդ գնահատականը ենթադրում է ՀՆԱ անկում 0,5 տոկոսով տարեկան կտրվածքով և 0,3 տոկոս աճ եռամսյակի առումով, հայտնում է «Փրայմ» գործակալությունը: Եվրամիության համախառն ՀՆԱ-ն հաշվետու շրջանում աճել է նախորդ եռամսյակի համեմատ 0,3 տոկոսով և նվազել է 0,2 տոկոսով տարեկան կտրվածքով: Երկրորդ եռամսյակում առավելագույն անկումն առաջին եռամյսակի համեմատ գրանցվել է Կիպրոսում՝ 1,8 տոկոս, Սլովենիայում և Իտալիայում՝ 0,3 տոկոս: Ամենից շատ աճել է Պորտուգալիայի ՀՆԱ-ն՝ 1,1 տոկոս, ինչպես նաև Գերմանիայի, Մալթայի ու Մեծ Բրիտանիայի՝ 0,7 տոկոս: Հայաստանում տնտեսական աճի տեմպերը մինչև տարեվերջ կաճեն: Ըստ ՀՀ ԿԲ գնահատականի, դա պայմանավորված է արդյունաբերության ու գյուղատնտեսության ոլորտներում իրականացվող ծրագրերով, ինչպես նաև մեծածավալ ծրագրերով ճանապարհաշինության ոլորտում: Այնուամենայնիվ, 2013 թ. առաջին կիսամյակում Հայաստանում գրանցվել է տնտեսական աճի դանդաղում նախատեսված ցուցանիշների համեմատ: Առաջին կիսամյակում տնտեսական աճը կազմել է 3,5 տոկոս նախատեսված 7,5 տոկոսի փոխարեն: Ընդ որում տնտեսական ակտիվության ցուցանիշը 2013 թ. հունվար-օգոստոսին աճել է 3,8 տոկոսով՝ 2012 թ. նույն շրջանի համեմատ: Ըստ բյուջեի, ՀՆԱ աճը Հայաստանում 2013 թ. նախատեսված է 6,2 տոկոսի չափով, իսկ գնաճը՝ 4 տոկոսի (±1,5%): Պետք է նշել, որ գնաճը Հայաստանում 2013 թ. հունվար-օգոստոսին 2012 թ. նույն ժամանակաշրջանի համեմատ կազմել է 3,5 տոկոս, այն դեպքում, երբ ըստ ԱՊՀ վիճակագրական կոմիտեի, ԱՊՀ երկրներում գնաճի միջին ցուցանիշը կազմել է 3,2 տոկոս: Գնաճի տեմպերով Հայաստանը զիջում է Բելառուսին (8,2 %) և Ռուսաստանին (4,5%): Նրանց հաջորդում են Ղազախստանը (3,1%), Տաջիկստանը (2,5 %), Թուրքմենստանը (1,7 %), Ղրղզստանը (1,1%), Մոլդովան (1,1%), Ուկրաինան (0,6 %), Ադրբեջանը (0,1%): Ուզբեկստանի գծով տվյալները չեն ներկայացվել: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |