Փարիզում վախճանվել է հայտնի ֆրանսիացի դերասան ու ռեժիսոր Պատրիս Շերոն 8 հոկտեմբերի 2013 - 11:26 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիացի դերասան ու ռեժիսոր, եվրոպական կինոփառատոների բազմակի դափնեկիր Պատրիս Շերոն վախճանվել է 68 տարեկան հասակում: Նա մահացել է հոկտեմբերի 7-ին Փարիզում թոքերի քաղցկեղից: Շերոն ծնվել է 1944 թվականի նոյեմբերի 2-ին Լեզինյեում նկարչի ընտանիքում: Ավարտելով Լյուդովիկոս Մեծի անվան փարիզյան լիցեյը՝ սկսեց դերասանի ու ռեժիսորի կարիերան հենց ուսումնական հաստատության բեմում: 22 տարեկան հասակում նա գլխավորել է Սարտրուվիլ քաղաքի թատրոնը, որտեղ բեմադրել է Մարիվոյի, Լաբիշի, Յակոբ Լենցի պիեսները: Հետագայում նա աշխատել է Միլանի «Պիկկոլո թատրոնում»: 1969-ին նա բեմադրեց իր առաջին «Ռոսինի» օպերան: 1971 թվականին նա վեց տարի Ռոժե Պլանշոնի և Ռոբեր Ժիլբերի հետ միասին գլխավորում էր Ազգային ժողովրդական թատրոնը Վիլլեբրանում: 1982 թվականին նա գլխավորել է թատրոնը Նանտերում: Ընդամենը ռեժիսորի հաշվին կա մոտ 30 բեմադրություն ու օպերա: Կինեմատոգրաֆում իր կարիերան ռեժիսոր Շերոն սկսել է 1974 թ. «Խոլորձի մարմինը» կինոնկարից, չորս տարի անց էկրան է բարձացել նրա «Ժյուդիտ Տերպով» ֆիլմը: 1983 թվականին նա նկարահանեց «Վիրավոր մարդը» կինոֆիլմը, այդ ֆիլմի համար նա ստացել է «Սեզար» մրցանակը լավագույն կինոսցենարի համար: Պատրիս Շերոյին համաշխարհային հռչակ բերեց «Մարգո թագուհին» ֆիլմը Իզաբել Աջանիի դերակատարմամբ, որն էկրան բարձրացավ 1994 թվականին: Ֆիլմը մրցանակներ նվաճեց Կաննի կինոփառատոնում: Հաջորդ ֆիլմը՝ «Ով ինձ սիրում է, գնացքով կգնա» (1998 թ.) արժանացավ «Սեզար» մրցանակի ռեժիսուրայի համար: Միակ անգլալեզու «Ինտիմ» ֆիլմը, որը Շերոն նկարահանեց 2000 թվականին, արժանացել է Լուի Դելլյուկի մրցանակին, Բեռլինի կինոփառատոնի «Երկնագույն հրեշտակ» պարգևին, Լյումյեր եղբայրների մրցանակին ու Ռիո դը Ժանեյրոյի կինոփառատոնի Քննադատների միջազգային ասոցիացիայի մրցանակին: 2003 թվականին «Նրա եղբայրը» ֆիլմը արժանացավ «Արծաթե արջի» Բեռլինալեում ռեժիսորական աշխատանքի համար: Նրա վերջին ֆիլմը եղավ «Հետապնդումը», նկարահանված 2009 թվականին: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |