Լեոն Այզեքս. Գոլ խփել և դրամական միջոցները կառավարել՝ ամեն ինչ պետք է իրականում անել

Լեոն Այզեքս. Գոլ խփել և դրամական միջոցները կառավարել՝ ամեն ինչ պետք է իրականում անել

PanARMENIAN.Net - Ըստ Կենտրոնական բանկի տվյալների, 2012 թվականին դրամական փոխանցումների հոսքը ոչ միայն վերականգնվել է, այլ նաև գերազանցել 2008 թ. մինչճգնաժամային մակարդակը 3,1 տոկոսով՝ տարեվերջին կազմելով 1 687,2 մլն դոլար կամ ՀՆԱ 17 տոկոսը: ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ վերջին տարիներին նկատվում է դրամական փոխանցումների ներհոսքի ծավալի աճ 10 տոկոսով:

2013 թ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 942 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2012 թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի քան 5 անգամ (175, 6 մլն դոլար): Ընդ որում, մասնավոր փոխանցումների ներհոսքը 2013թ. հուլիսին կազմել է $203,7 մլն դոլար:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 175,9 մլն դոլար, 2012 թ հունվար-հուլիս ամիսների 22,9 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- հուլիս ամիսներին կազմել է 760 մլն դոլար՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 152,7 մլն դոլարի փոխարեն:

Զուտ ներհոսքի ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 697 մլն դոլար, ապա հաջորդում են ԱՄՆ` 27,191 մլն, Ղազախստանը` 11,4, Ֆրանսիան՝ 4,7 մլն, Գերմանիան՝ 2,98 մլն, Ուկրաինան` 1,3 մլն դոլարով, ՄԱԷ՝ 1,2 մլն դոլար, Իսպանիան՝ 1,1 մլն դոլար:

Այդպիսով, Հայաստանում դրամական փոխանցումները կազմում են ՀՆԱ մոտ 20 տոկոսը: Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացման, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանման նլատակով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որին վերջին մեկ տարվա ընթացքում մասնակցել է ավելի քան 24 հազար մարդ:

Ծրագրի շրջանակներում (2012 թ. դեկտեմբերից մինչև 2013 թ. հոկտեմբեր) քաղաքացիներին խորհրդատվություն է տրվել սեփական ֆինանսների կառավարման վերաբերյալ, որի արդյունքում արձանագրվել է 10 հազար նոր բանկային հաշիվների բացում 4,1 մլն դոլարի ընդհանուր գումարով: Ծրագրին ակտիվ մասնակցություն են բերում ՀՀ 5 առևտրային բանկեր, որոնց հաճախորդները խորհրդատվություն են ստացել ֆինանսաբանկային համակարգում վերապատրաստված 20 մասնագետներ: Խորհրդատվություն ստացած քաղաքացիների ընդհանուր թվի 41 տոկոսը որոշել է բանկային հաշիվ բացել:

Իր հերթին ՎԶԵԲ երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դեյվիսը նշել է, որ ծրագրի իրագործման շրջանակներում շեշտը դրվել է բանկերի ու քաղաքացիների կապի ապահովմանը: Նա կարևորել է այն, որ դրամական փոխանցումներ ստացող հաճախորդները բանկ այցելելիս սպառիչ տեղեկություններ ստանան բանկային պրոդուկտների արդյունավետ օգտագործման մասին, մասնավորապես, բանկային հաշիվ բացեին դրամական փոխանցումներ ստանալու համար: «Հարցն այն է, որ բանկերը կամ պետք է փոխեն քաղաքականությունը, կամ արտաքին ֆինանսական խորհրդատուի ծառայություններ տրամադրեն»,-ասել է նա:

ՀՀ ԿԲ խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը բարձր է գնահատել ՎԶԵԲ նախաձեռնությունը: «Ծրագիրը մեկ անգամ ևս ապացուցեց, որ ֆինանսական գրագիտությունն արդյունավետ գործիք է փոխելու մարդկանց ֆինանսական վարքագիծը և բարձրացնելու նրանց ֆինանսական բարեկեցության մակարդակը»,-ասել է նա:

DMA գլխավոր գործադիր տնօրեն Լեոն Այզեքսն ասել է, որ հետազոտության արդյունքում ակնհայտ դարձավ, որ Հայաստանում հասանելիությունը ֆինանսական պրոդուկտին բավականին բարձր է, կա տեղեկությունների որոշակի պակաս ֆինանսական պրոդուկտի ողջ գծի վերաբերյալ: «Որքա հաճախորդներն ավելի լավ են իրազեկված առկա պրոդուկտի մասին, այնքան մեծ են հաճախորդների բազան ընդլայնելու բանկերի հնարավորությունները»,-ասել է նա:

Լեոն Այզեքսը հավելեց նաև, որ ֆինանսական գրագիտությունն ու իրազեկվածությունը թույլ կտա քաղաքացիներին պահել իրենց խնայողությունները ոչ թե տանը, այլ ավանդային հաշիվներ բացել ու օգտվել այլ ֆինանսական պրոդուկտներից, ինչն իր հերթին լավ նախադրյալ է ընդհանուր առմամբ տնտեսական աճի համար: Ավելին, փորձագետը վստահ է, որ միջոցների գրագետ կառավարումը թույլ կտա քաղաքացիներին ֆինանսապես առավել անկախ լինել: «Գոլ խփել և դրամական միջոցները կառավարել՝ ամեն ինչ պետք է իրականում անել»,-ասել է նա:

Նմանատիպ ծրագրեր են իրականացվել նաև անցումային տնտեսությամբ այլ երկրներում՝ Վրաստանում, Տաջիկստանում, Մոլդովայում, Ղազախստանում ու Ադրբեջանում: Ծրագրի իրականացման արդյունքում անհրաժեշտ տեղեկություններ է ստացել 145 հազար մարդ, բացվել է 23 հազար նոր բանկային հաշիվ 26 մլն դոլար ընդհանուր գումարով:

Ծրագրերը, որոնք ֆինանսավորվում են Բանկի բազմաթիվ դրամաշնորհատուների ներդրումների միջոցով ձևավորված վաղ անցումային երկրների հիմնադրամի կողմից, կյանքի են կոչվել «Դիվելոփինգ մարքեթ Ասոսիեյթսի» կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---