Ազատության արձանը կրկին բաց է զբոսաշրջիկների համար

Ազատության արձանը կրկին բաց է զբոսաշրջիկների համար

PanARMENIAN.Net - Ազատության արձանը կրկին կբացվի զբոսաշրջիկների համար՝ չնայած բյուջետային ճգնաժամին: Նյու Յորք նահանգի կառավարությունն ամեն օր 62 հազարական դոլար կվճարի Ազգային զբոսաշրջային տնտեսությանը սեփական միջոցներից, հայտնել է նահանգապետ Էնդրյու Լուոմոն, հայտնում է РСН-ն:

Ազատության արձանը փակ է արդեն 11 օր ԱՄՆ-ում ծավալված բյուջետային ճգնաժամի պատճառով: Սպիտակ տունն ու Կոնգրեսը չեն կարողանում պայմանավորվել 2014 թվականի ֆինանսական տարվա դաշնային բյուջեի վերաբերյալ:

Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է ընդունել բյուջեն առանց առողջապահության բարեփոխման մասին կետի վերանայման կամ վերափոխման, որը Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից է: Այդ պատճառով նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է: Արդյունքում շուրջ 800 հազար դաշնային պետծառայողներ արձակուրդ գնացին, ևս մեկ միլիոն աշխատակից աշխատում է առանց աշխատավարձի: Բարաք Օբաման և նրա ժողովրդավարական կուսակցությունը հայտարարում են, որ բարեփոխումների մասին օրենքն ընդունվել է երեք տարի առաջ և նրա գործողությունը չի կարող քննարկման առարկա դառնալ: Կոնգրեսը նաև չի բարձրացրել փոխառությունների լիմիտը, որն այժմ կազմում է 16,7 տրլն դոլար: Եթե այն մինչև հոկտեմբերի 17-ը չբարձրացնեն, ԱՄՆ-ին դեֆոլտ է սպառնում:

Վերջին անգամ ԱՄՆ-ում դեֆոլտ է հայտարարվել 1790 թվականին, երբ պարտքի դիմաց վճարումները հետաձգվեցին մինչև 1801 թվականը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---