Իրանի ԱԳՆ. Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մեկ գրամ ուրան դուրս բերվի մեր երկրից![]() 14 հոկտեմբերի 2013 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Իրանը թույլ չի տա, որ իր տարածքում հարստացված ուրանը դուրս բերվի երկրի սահմաններից դուրս: Այդ մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը: Այդպիսով Թեհրանը մերժել է արևմտյան երկրների պահանջը, գրում է ВВС-ին: Իրանի պետական ԶԼՄ-ները մեջբերել են փոխնախարար Աբբաս Արաքչիի խոսքը, որը հայտարարել է, որ «այդ նույթի դուրս բերումը երկրի սահմաններից մեզ համար վերջնագիծ է»: «Մենք թույլ չենք տա, որ նույնիսկ մի գրամը դուրս բերվի երկրից»,-ասել է Արաքչին: Նա ճշտել է, սակայն, որ Թեհրանը պատրաստ է բանակցել ուրանի հարստացման ձևի ու աստիճանի մասին: Այս հայտարարությունը հնչել է Իրանի ղեկավարության և Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցող խմբի հանդիպման շեմին, որը պետք է կայանա այս շաբաթ Ժնևում: Բանակցությունները պետք է նման մակարդակի առաջին հանդիպումը դառնան Իրանի նոր նախագահ Հասան Ռոուհանիի համար: Արևմտյան բանախոսները պանաջել են Իրանից դադարեցնել ուրանի հարստացումն ու կրճատել նրա պաշարները մոտ 20 տոկոսով՝ մի մասը արտասահման արտահանելով: Նրանք պահանջել են նաև Իրանից փակել Ֆորդոյի օբյեկտը: ԱՄՆ-ն մեղադրում է Իրանին ատոմային զենքի ստեղծման ուղղությամբ գաղտնի աշխատանք տանելու մեջ: Թեհրանը հայտարարում է, որ բացառապես խաղաղ նպատակներ է հետապնդում: Բանակցողների «վեցնյակը.՝ ՌԴ, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա, Մեծ Բրիտանիա ու Գերմանիա բանակցում է Իրանի հետ՝ չեզոքացնելու համար մտահոգությունը նրա միջուկային ծրագրի բնույթի մասին: Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |