Վարկած. Մոսկվայում անկարգությունների մեղավորն ադրբեջանցի է՝ նա դանակահարել է տղային ընկերուհու աչքի առաջ (վիդեո)![]() PanARMENIAN.Net - Ըստ որոշ տվյալների, Մոսկվայում տեղի ունեցած անկարգությունների մեղավորն ադրբեջանցի է: Ինչպես հայտնի է դարձել, անկարգությունների առիթ է հանդիսացել հոկտեմբերի լույս 10-ի գիշերը Մոսկվայի Բիրյուլովո թաղամասի բնակիչ 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանությունը: Ինչպես հայտնում է «Սերեբրյանի դոժդ» ռադիոկայանը, ըստ տարածված վարկածի, մարդասպանը կարող է լինել շաուրմա ծախող ադրբեջանցին, որն աշխատում էր Արևմտյան Բիրյուլովոյում գործող բանջարանոցի շուկայում: Տեղաբնակներից մեկը պատմել է «Կոմսոմոլսկայա գազետա» թերթին, որ բազմիցս է տեսել կասկածյալին՝ նա շրջել է թաղամասով՝ հավաքելով «ամեն տեսակի հին իրեր, մետաղի ջարդոն»՝ հին սառնարաններ, լվացքի մեքենաներ: «Կարծես, նա Ադրբեջանից է: Նա այս թաղամասում շրջում է արդեն մոտ երկու տարի: Վերջին անգամ ես նրան տեսել եմ մեկ շաբաթ առաջ»,-ասել է կինը: Մինչդեռ, մոսկովյան ոստիկանությունն ամփոփում է միջադեպի արդյունքները՝ տեղաբնակները զանգվածային անկարգություններ են հրահրել 25-ամյա Շչերբակովի սպանությունից հետո: Ինչպես հայտնում է «Զագոլովկի.ռու»-ն, սկզբում որպես «ժողովրդական հավաք» կազմակերպված ցույցը վերածվեց անկարգությունների: Մասնակիցները մեղադրում էին ոստիկանությանն, որն, իբր, պատշաճ չի կատարում իր պարտականությունները, տեղաբնակները կազմակերպել են շրջանի պարեկում: Ակցիայի ագրեսիվ տրամադրված մասնակիցների մի մասը՝ մոտ 1000 մարդ, ազգայնամոլների ու ֆուտբոլային ֆանատների առաջնորդությամբ, կոտրել է «Բիրյուզա» առևտրային կենտրոնի ցուցափեղկերը, իսկ հետո շարժվել է դեպի բանջարեղենի բազա, որտեղ միգրանտներ են աշխատում: «Ինտերֆաքսը», իրավապահների վրա հղումով, հայտնում է, որ վրդովված մարդիկ ջարդել են բազայի դարպասները, վնասել են սառնարանները, կոտրել են կայանած մեքենաները, ջախջախել են ձմերուկների առևտրի տաղավարը: Կեսգիշերից հետո իրավիճակը հաջողվել է համեմատաբար կայունացնել հատուկ ուժերի միջամտությամբ: Անկարգությունների հետևանքով տուժել է վեց ոստիկան, ՕՄՈՆ-ի երկու աշխատակից տեղափոխվել է հիվանդանոց: Մինչդեռ «ՌԻԱ Նովոստի» գործակալության աղբյուրն ոստիկանությունում հայտնել է, որ հիվանդանոց տեղափոխված իրավապահների քանակն ավելի մեծ է. «Այսօր գիշերը հոսպիտալացվել են ևս երեք իրավապահներ, որոնց վիճակը վատթարացել է»: Ըստ գործակալության աղբյուրների բժշկական շրջանակներում, ընդամենը անկարգությունների արդյունքում վնասվածք է ստացել 23 մարդ: Նրանցից 8-ը գործուղվել են բժշկական հաստատություններ, վեցը հրաժարվել է հոսպիտալացումից, ևս 9-ը քազաքացիներ ամբուլատոր բուժում կստանան: Ոստիկանություն է բերման ենթարկվել 380 մարդ, որոնք մասնակցել են անկարգություններին: Նրանց հարցաքննում են խուլիգանության հոդվածով: Նրանք դեռ որպես վկաներ են անցնում: Բերման ենթարկվածների թվում են նաև Նացիոնալ-բոլշևիկյան կուսակցության 14 անդամներ: Իսկ Ռուսաստանի միգրանտների ֆեդերացիան խորհուրդ է տալիս ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին զգուշավոր լինել Մոսկվայի փողոցներում: Կազմակերպության ղեկավար Մուհամմադ Ամինը հորդորել է միգրանտներին ու օտարերկրացիներին «չզբոսնել ու չայցելել հասարակական վայրեր» և ենթադրություն է հայտնել, որ ազգայնականները կարող են իրենց ագրեսիվ պահել քաղաքի ցանկացած մասում, հայտնում է «Վեստի.ռու»-ն: Photo: Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |