Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին հայկական կազմակերպությունները «Լուսավորենք գիշերը» կամպանիա են նախաձեռնելու

PanARMENIAN.Net - Հայոց ցեղասպանության 91-րդ տարելիցի նախօրեին ArmeniaDiaspora եւ Armenica կազմակերպությունները համատեղ «Լուսավորենք գիշերը» կամպանիա են նախծաձեռնել անցկացնել: Կազմակերպիչները կոչ են անում ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը «Լուսավորել գիշերը». տների պատուհանագոգերին մոմեր վառել Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Յուրաքանչյուր մոմ կհիշեցնի մարդկային զոհերի մասին, որ եղել 1915-1923 թվերին: «Միասին «Լուսավորելով գիշերը», մենք կոչ կանենք երբեք չմոռանալ Հայոց ցեղասպանության մասին եւ ձգտել համայն մարդկության համար արդարություն եւ խաղաղություն հաստատել: «Լուսավորենք գիշերը» կամպանիան առաջին անգամ կազմակերպվել է անցյալ տարի Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ, եւ մենք ցանկանում ենք այն շարունակել այս տարի` հուսալով, որ այն ավանդույթ կդառնա»,- ասվում է կամպանիայի կազմակերպիչների հայտարարության մեջ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---