Standard & Poor's. Shutdown-ն ԱՄՆ տնտեսությանը 24 մլրդ դոլար արժեցավ![]() 17 հոկտեմբերի 2013 - 10:45 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետհաստատությունների ֆինանսավորման դադարեցումը ժամանակին չընդունված պետբյուջեի պատճառով ԱՄՆ տնտեսությանը 24 մլրդ դոլար արժեցավ, հայտնել է Standard & Poor's վարկանիշային գործակալությունը: Ըստ ներկայացված տվյալների, տնտեսական աճի տեմպերը բյուջետային ճգնաժամի պատճառով նվազել են 0,6 տոկոսով: Գործակալությունը նշում է, որ ժամանակավոր լուծումը չի ազատի ԱՄՆ-ին այդ նույն սպառնալիքներից արդեն կարճաժամկետ հեռանկարում, իսկ տոնական սպառողական ակտիվությունը կարող է ակնկալվածից ցածր լինել: «Եթե մարդիկ վախենում են, որ քաղաքական դիմակայությունը կարող է վերսկսվել, որ կա ֆինանսավորման կասեցման նոր ռիսկ, ապա կվախենան նաև բացել իրենց դրամապանակները»,- գտնում է գործակալությունը: ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման օրենք է ստորագրել, որով պետհաստատությունների ֆինանսավորման ժամանակավոր վերականգնում է նախատեսվում: Նախօրեին ԱՄՆ Սենատն ու Ներկայացուցիչների պալատը հավանություն էին տվել փոխզիջումային մի փաստաթղթի, որով նախատեսվում է ժամանակավորապես վերականգնել պետհաստատությունների ֆինանսավորումը և պետպարտքի շեմը բարձրացնել՝ երկրի պատմությունում առաջին դեֆոլտը կանխելու համար: Օրինագիծը նախատեսում է պետհաստատությունների ֆինանսավորման վերականգնում մինչև 2014 թվականի հունվարի 15-ը և փոխառությունների լիմիտի ընդլայնում միչև փետրվարի 7-ը: Բացի այդ, ենթադրվում է, որ երկու պալատների ներկայացուցիչները ֆինանսական բարեփոխումների շուրջկբանակցեն և մինչև դեկտեմբերի 13-ը Կոնգրեսին կզեկուցեն արդյունքների մասին: Քվեարկությունն ավարտվել է հոկտեմբերի 17-ից մոտ երկու ժամ առաջ: Արդեն այսօր առավոտյան պետծառայողները կարող են աշխատանքի վերադառնալ: Մոտ 3,4 մլն պետծառայողներից ճգնաժամի պատճառով հարկադիր արձակուրդում էր մոտ 800 հազարը: Հանրապետականների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատը հրաժարվել է ընդունել բյուջեն առանց առողջապահության բարեփոխման մասին կետի վերանայման կամ վերափոխման, որը Օբամայի կարևորագույն նախաձեռնություններից է: Այդ պատճառով նոր ֆինանսական տարում, որը մեկնարկել է հոկտեմբերի 1-ին, պետական հաստատությունների ֆինանսավորումը դադարեցվել է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |