Freedom House. ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամների նոր կազմը մտահոգիչ է![]() 18 հոկտեմբերի 2013 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի նոր կազմը մտահոգություն է առաջացնում, քանի որ ոչ մշտական անդամների թվում ընտրվել են այնպիսի երկրներ, որտեղ լայնորեն խախտվում են մարդու իրավունքները, հայտարարում են ամերիկյան իրավապաշտպան Freedom House կազմակերպության ներկայացուցիչները: Ըստ կազմակերպության վարկանիշի, Սաուդյան Արաբիան ու Չադը «անազատ երկրներ են», իսկ Նիգերիան՝ «մասնակի ազատ է»: Իրավապաշտպանները հորդորել են ՄԱԿ անդամներին նկատի ունենալ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը ՄԱԿ ԱԽ թեկնածու երկրներում՝ կազմի վերաբերյալ քվեարկելիս, հայտնում է INTERFAX.RU-ն: Նիգերիան, Չադը, Սաուդյան Արաբիան, Լիտվան ու Չիլին կդառնան ՄԱԿ ԱԽ նոր ոչ մշտական անդամներն առաջիկա երկու տարում՝ նրանք կստանձնեն իրենց պարտականությունները 2014 թվականի հունվարի 1-ին: Մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ՄԱԿ ԱԽ ոչ մշտական անդամներն են Ադրբեջանը, Արգենտինան, Լյուքսեմբուրգը, Ռուանդան և Կորեայի Հանրապետությունը: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |