Բուլղարիան կսահմանազատվի Թուրքիայից 30-կիլոմետրանոց պատով

Բուլղարիան կսահմանազատվի Թուրքիայից 30-կիլոմետրանոց պատով

PanARMENIAN.Net - Այսօր Բուլղարիայի կառավարությունը հաստատել է պատնեշի կառուցումը, որը լինելու է Բուլղարիայի և Թուրքիայի սահմանի 30-կիլոմետրանոց հատվածում՝ Յամբոլսկի շրջանի Էլխովո բնակավայրի մոտ: Ըստ Բուլղարիայի ՆԳՆ փոխնախարար Վասիլ Մարինովի, պատնեշի կառուցումը հնարավորություն կտա սահմանապահներին շատ ավելի արդյունավետ կատարել իրենց աշխատանքը, հայտնում է The Kiyev Times-ը:

Ինչպես ասել է փոխնախարարը, իշխանությունները մտադիր չեն օգտագործել պատնեշը փախստականներից պաշտպանվելու համար՝ նշելով, որ Բուլղարիան հավանություն չի տալիս նման քաղաքականությանը: Մարինովը հավելել է, որ պատի կառուցումը 5 մլն լև կպահանջի, այսինքն 2,5 մլն եվրո:

Իսկ հոկտեմբերի 21-ին Բուլղարիայի կառավարությունն արտահերթ նիստ կգումարի, որտեղ նախատեսվում է քննարկել 27 մլն լևի հատկացումը միգրանտների հետ իրավիճակի վերահսկման համար, որոնք ժամանում են Հյուսիսային Աֆրիկայից ու Մերձավոր Արևելքից:

Ըստ Բուլղարիայի ՆԳՆ-ի, երկրում այժմ 6,5 հազար փախստական կա, որոնց մեծ մասը Սիրիայից է: Կան մտավախություններ, որ մինչև տարեվերջ նրանց թիվը կարող է հասնել 11,5 հազարի:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---