Քրդերը խոստանում են «Թուրքիան վերածել դժոխքի»

PanARMENIAN.Net - Ստամբուլում հարձակում է կատարվել ուղեւորատար ավտոբուսի վրա` երեք անհայտներ կանգնեցրել են ուղեւորատար մունիցիպալ ավոտբուսը եւ պայթուցիկ նյութով շշեր նետել այնտեղ: Արդյունքում զոհվել է երեք մարդ: Ավտոբուսը ամբողջովին այրվել է: Հայտնի է, որ հարձակման ետեւում կանգնած են քուրդ անջատողականները` Քրդական աշխատանքային կուսակցության ներկայացուցիչները, ներկայումս նրանք որոնվում են: Ինչ վերաբերում է նախորդ ահաբեկչական գործողությանը Ստամբուլի ավտոբուսի կանգառներից մեկում, ապա պատասխանատվությունը նույնպես ստանձնել են քուրդ անջատողականները` «Քրդստանի ազատագրման բազեներ» կազմակերպությունից: Նրանց տարածած հայտարարության մեջ ասվում է առաջիկայում եւս ահաբեկչական գործողություններ կատարելու պատրաստակամության եւ «Թուրքիան դժոխքի վերածելու» մասին: Մի քանի օր առաջ Թուրքիայի հարավ-արեւելքում հանրահավաքի ժամանակ տեղի են ունեցել բախումներ ոստիկանության ստորաբաժանումների եւ քրդերի միջեւ: Քրդերը հարձակվել են կառավարական շենքների, գրասենյակների վրա: Ցուցարարների ճնշման արդյունքում զոհվել է ութ հոգի: Շատերը վնասվածքներ են ստացել, հաղորդում է «Newsinfo» գործակալությունը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---