The Washington Times-ը «մահմեդական Ռուսաստանի», The Independent-ը՝ «մահմեդական Բրիտանիայի» մասին

The Washington Times-ը «մահմեդական Ռուսաստանի», The Independent-ը՝ «մահմեդական Բրիտանիայի» մասին

PanARMENIAN.Net - Ազգությամբ ռուս Եգոր Շչերբակովի սպանությունն ադրբեջանցի մահմեդականի կողմից հակամիգրանտական անկարգությունների պատճառ դարձավ Մոսկվայում և առաջին պլան մղեց ռուսական կյանքի կարևոր խնդիրը, գրում է Մերձավորարևելյան համաժողովի (ԱՄՆ) ղեկավար Դենիել Փայփսը The Washington Times-ում հրատարակված իր հոդվածում: Ռուսաստանի 144-միլիոնանոց բնակչության 21-23 միլիոնը էթնիկ մահմեդականներ են, սակայն դրանց քանակն արագ աճում է, նշում է Փայփսը:

«Ալկոհոլիզմով տառապող ռուսների մոտ, ինչպես ասում են, գրանցվում է ծնելիության եվրոպական մակարդակ և մահացության աֆրիկյան մակարդակ»,-գրում է հեղինակը: Մոսկվայում ծնելիության միջին ցուցանիշը քրիստոնյա կանանց մոտ 1,1 երեխա է, այն դեպքում, երբ մահմեդական կանանց մոտ այն 2,3 է: 3-4 մլն մահմեդականներ են տեղափոխվել Ռուսաստան նախկին ԽՍՀՄ հանրապետություններից, հիմնականում Ադրբեջանից ու Ղազախստանից, ասվում է հոդվածում:

«Ռուսաստանում կրոնական փոխակերպում է տեղի ունենում, որը նույնիսկ ավելի մեծ հետևանքներ կունենա միջազգային հանրության համար, քան ԽՍՀՄ փլուզումը»,-գտնում է ՌԴ ազգային փոքրամասնությունների գծով փորձագետ Փոլ Գոբլը:

Մի քանի տարի անց մահմեդականները կկազմեն ՌԴ բանակի զինակոչիկների կեսը, պնդում է Փայփսը: «Արդյո՞ք այդ բանակը արդյունավետ կգործի, հաշվի առնելով այն վրդովմունքը, որ շատ մահմեդականներ տածում են երկրի ներսում Չեչնիայում ռուսական բանակի մարտավարության հանդեպ»,-կիսում է մտորումները Ջոզեֆ Ագոստինոն, որը Population Research Institute-ի (ԱՄՆ) փորձագետ է:

Գնալով ավելի վստահ իրենց զգացող ՌԴ մահմեդականներն արդեն սկսել են օգտագործել «մահմեդական Ռուսաստան» հասկացությունը, գրում է հոդվածի հեղինակը:

Իսկ The Independent-ը, բանտերի աշխատակիցների վրա հղումով, գրում է, որ բրիտանական բանտերի կալանավորներին գնալով ավելի հաճախ են փորձում պարտադրել իսլամի ընդունումը: «Մահմեդական ավազակախմբերն ուժ են հավաքում ու ազդեցություն ստանում կալանավորների շրջանում՝ վերածելով բանտերը ծայրահեղականության տարածման աղբյուրի»,-նշում է թղթակից Ադամ Ուինթելը:

«Դա խնդիր է, կան տարբեր տիպի միջադեպերի բազում վկայություններ: Զոհ են դառնում երիտասարդները, նրանց ստիպում են իսլամ ընդունել»,- Sky News-ին է հայտնել ասոցիացիայի գլխավոր քարտուղար Սթիվ Ջիլլանը:

Մի կին, որի եղբայրը նման խնդրի առջև է կանգնել, ասել է հեռուստաալիքին. «Նա կոտրված մարդու տեսք ունի…Նա լալիս է տեսակցությունների ժամանակ: Ես լուրջ մտավախություններ ունեմ նրա համար: Նա ֆիզիկական բռնության է ենթարկվում, կապտուկներ ունի աչքերի տակ, լոգարանում նրան դանակով են սպառնացել: Սակայն, նա մտադիր չէ հանձնվել: Նրան ոչ ոք չի կարող ստիպել դավանափոխ լինել», հայտնում է Inopressa.ru-ն:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---