Սպանվել է Սիրիայի ազատ բանակի հրամանատարներից մեկը![]() 22 հոկտեմբերի 2013 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Դերաա գավառում կառավարական զորքերի հետ մարտերի ժամանակ զոհվել է ընդդիմադիր Սիրիայի ազատ բանակի գլխավոր հրամանատարներից մեկը՝ Յասիր ալ Աբուդը: Ինչպես գրում է լիբանանյան Daily star թերթը, Ալ Աբուդը, որը նախկինում փախուստի էր դիմել սիրիական բանակից, գլխավորում էր այն ստորաբաժանումը, որ մասնակցել է բանակային անցակետի վրա հարձակմանը Թաֆասում, հայտնում է Mail.Ru-ն: Հուլիսին գրոհայինները, կապված «Ալ Քայիդայի» հետ, սպանել էին Սիրիայի ազատ բանակի հրամանատար Քամալ Համամիին: Համամին սպանվեց «Իրաքի իսլամական պետություն» կազմակերպության ներկայացուցիչների հետ հանդիպմանը Լաթակիա սիրիական քաղաքում: Սիրիայում զինյալ ընդդիմադիրները պայքարում են երկրի նախագահի դեմ իսլամիստների հետ միասին, հաճախ նրանց միջև բախումներ են լինում: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 150 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում: Photo:AP Հղումներ թեմայով. Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |