2007 թվականին ստուգումներ են նախատեսվում Հրազդանի ՋԷԿ-ի եւ «ԱրմՌոսԳազպրոմի» գործունեության ոլորտում 3 ապրիլի 2006 - 21:32 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի եւ Հայաստանի ֆինանսական վերահսկման բարձրագույն մարմինները կշարունակեն համատեղ ստուգումները փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում: Այդպիսին է Ռուսաստանի Հաշվիչ պալատի նախագահ Սերգեյ Ստեպաշինի եւ Հայաստանի Ազգային Ժողովի Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանի միջեւ Մոսկվայում կայացած բանակցությունների հակիրճ արդյունքը: Կողմերը, ինչպես հաղորդում է Հաշվիչ պալատի մամլո ծառայությունը, պայմանավորվել են, որ 2007 թվականին կստուգվի Հրազդանի ՋԷԿ-ի եւ համատեղ ձեռնարկություն «ԱրմՌոսԳազպրոմի» ֆինանսատնտեսական գործունեությունը: Սկսված այցի ընթացքում Վերահսկիչ պալատի նախագահ Գագիկ Ոսկանյանը եւ նրա տեղակալ Գեղամ Գասպարյանը ՌԴ Հաշվիչ պալատի մի շարք աուդիտորների հետ կքննարկեն նաեւ այլ թեմաների վերաբերյալ համատեղ վերահսկիչ միջոցառումների անցկացման հնարավորությունները, մասնավորապես, Հայաստանի տարածքում ռուսական ռազմակայանի գործունեության ֆինանսական հարցերի, ռուսական էներգակիրների մատակարարման մաքսային հսկողության ապահովման ոլորտներում, հաղորդում է Ֆինմարկետը: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |