Ալի Աքբար Սալեհի. Իրանը չի նվազեցնում ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս

Ալի Աքբար Սալեհի. Իրանը չի նվազեցնում ուրանի հարստացումը մինչև 20 տոկոս

PanARMENIAN.Net -

Իրանի Ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին հերքել է այն հաղորդագրությունները, թե Թեհրանը համաձայն է դադարեցնել ուրանի հարստացումը մինչր 20 տոկոս:

Ինչպես ավելի վաղ է ասվել, բարձր հարստացված ուրանի արտադրությունը կասեցնելու մասին հոկտեմբերի 24-ին հայտարարել էր բարձրաստիճան խորհրդարանական Հոսսեյն Նակավի Հոսսեյնին: Իր հայտարարության մեջ Հոսսեյնին նշել էր, որ Թեհրանի որոշումը ընդունվել է ինքնուրույն, առանց միջազգային հանրության հրահանգների:

Ըստ Իրանի միջուկային ծրագրի ղեկավարի, հարստացված ուրանի արտադրությունը դադարեցնելու մասին հարցը բանակցությունների առարկա է, հայտնում է 9tv.co.il-ը:

Հոկտեմբերի 15-ին Ժնևում 6-ամսյա դադարից հետո վերսկսվեցին Իրանի ու միջուկային ծրագրի գծով «վեցնյակի» միջև բանակցությունները: Սրանք Իրանի հետ «վեցնյակի» առաջին խորհրդակցություններն են այն պահից ի վեր, երբ 2013 թ. օգոստոսին Հասան Ռոուհանին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը: 2013 թ. սեպտեմբերին հանրապետության ղեկավարը հայտարարեց բանակցությունները շարունակելու անհրաժեշտության մասին և հույս հայտնեց, որ փոխզիջման հնարավոր կլինի հասնել առաջիկա վեց ամսում:

Մինչ այդ Եվրամիության ներկայացուցիչները հայտնել էին, որ Իրանը որոշ առաջարկություններ է ներկայացրել միջուկային ծրագրի վերաբերյալ PowerPoint ձևաչափով: Ըստ դիվանագիտական աղբյուրների, երկօրյա բանակցություններում բեկում չի ակնկալվում, սակայն նախատեսվում է «ճանապարհային քարտեզ» ընդունել տարաձայնությունների հետագա հարթեցման նպատակով աշխատանքը շարունակելու համար:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---