Քուրդ կամավորականները գրավել են սահմանային անցակետը իսլամիստների հետ պայքարում

Քուրդ կամավորականները գրավել են սահմանային անցակետը իսլամիստների հետ պայքարում

PanARMENIAN.Net - Քուրդ կամավորականները ջիհադիստների՝ ընդդիմադիր իսլամիստական ծայրահեղական կազմակերպությունների գրոհայինների հետ պայքարում գրավել են Իրաքի ու Սիրիայի սահմանին գտնվող անցակետը, հայտնում է AFP-ն իրավապաշտպանների վրա հղումով:

Լոնդոնում տեղակայված իրավապաշտպանների «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» խմբի տվյալներով, քրդերը վերահսկողության տակ են վերցրել Ալ Յարուբիա սահմանային անցակետը «Ալ Քայիդայի» հետ կապված «Իրաքի ու Լևանտի իսլամական պետություն» և «Ալ Նուսրայի ճակատ» խմբավորումների գրոհայինների հետ բախումների արդյունքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

Photo: AFP
Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---