Դամասկոսի մերձակայքում 40 գրոհային է սպանվել

Դամասկոսի մերձակայքում 40 գրոհային է սպանվել

PanARMENIAN.Net - Սիրիայի կառավարական զորքերը ուրբաթ օրը որոգայթ էին լարել ապստամբների դեմ Դամասկոսի մերձակայքում, որի արդյունքում զոհվեց առնվազն 40 ընդդիմադիր գրոհային, հայտնում է ВВС-ին:

Որոգայթը զինվորականների հարձակողական գործողության մի մասն էր ապստամբների դեմ:

Նույն օրը քուրդ գրոհայինները կռվում էին ջիհադիստների հետ Իրաքի սահմանից ոչ հեռու, որի արդյունքում զոհեր կան երկու կողմերից, սակայն հստակ թիվը պարզ չէ:

Նման մարտերը գնալով ավելի են տարածվում Սիրիայում՝ ավելի մեծ շրջաններ ներգրավելով քաղաքացիական պատերազմի մեջ: Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 115 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:Ամեն օր մոտ 6 հազար սիրիացի փախստական է դառնում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---