Սարիկ Անդրեասյանը լքում է Բրյուս Ուիլիսի հետ գլխավոր դերում թրիլերը

Սարիկ Անդրեասյանը լքում է Բրյուս Ուիլիսի հետ գլխավոր դերում թրիլերը

PanARMENIAN.Net - Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը լքում է հոլիվուդյան հայտնի դերասան Բրյուս Ուիլիսի հետ գլխավոր դերում «Արքայազն» (The Prince) էքշն-թրիլերը:

Այդ մասին ռեժիսորը տեղեկացրել է իր twitter-ում, գրելով հետևյալը.

«Այսօր, հնարավոր է, իմ ռեժիսորական կարիերայում ամենակարևոր ընտրություններից մեկն եմ կատարել: Անկեղծ ասած, դա միշտ դժվար է անել, քանի որ գայթակղությունը միշտ մեծ է: Բայց արդյունքում կասկածները «հաղթեցին» ու հրաժարվեցի նկարահանել Բրյուս Ուիլիսի մասնակցությամբ ֆիլմը: Ինձ խոսք էի տվել, որ Ամերիկայում նկարահանելու եմ միայն շատ լավ կինո, քանի որ այստեղ ամեն ինչ զրոյից է սկսում, ու նման ֆիլմ արդեն ունեմ (American Heist)»,- գրել է Անդրեասյանը:

Մեկնաբանություններում հարցին` արդյոք խնդիրը սցենարում է, Անդրեասյանը պատասխանել է, թե մանրուքները շատ են. «դա վատ սցենար չէր, բայց այդքան լավն էլ չէր»:

Մեկ այլ հարցի, որտեղ ռեժիսորին խնդրում էին մանրամասնել պատճառները, պատասխանել է.

«Իրականում ամեն ինչ շատ հեշտ է` կինոյի արտադրությունում ես հսկայական փորձ ունեմ (անկախ նրանից, թե որ երկրում եմ նկարահանում), ու կարող եմ վերլուծել ու հասկանալ, որ տրված ժամանակահատվածում նկարել ֆիլմ, որն ուզում եմ, անհնարին է, անգամ եթե այնտեղ խաղում է մանկությանս հերոսն ու այնպիսի մեծություն, ինչպիսին Բրյուս Ուլիսիսն է:

Անդրեասյանի ու Ուիլիսի համատեղ աշխատանքի մասին լուրը տարածվեց սեպտեմբերի սկզբին: Նախագիծն իրականացնում է Ռենդել Էմեթի ու Ջորջ Ֆուրլի ընկերությունը: Անդրե Ֆաբրիցիոյի ու Ջերեմի Պասմորի սցենարում թոշակառու գանգստերը դեռահաս դստեր անհետանալուց հետո ստիպված է վերադառնալ Լաս Վեգաս, որից վաղուց հոգնել է: Այնտեղ նա կհանդիպի մաֆիոզներին, ովքեր իր մահն են ցանկանում:

Ռեժիսորի առաջին անգլալեզու թրիլերը «Ամերիկյան կողոպուտ» ֆիլմն է, որում նկարահանվել են Էդրիան Բրոուդին, Հենդեն Քրիսթենսենն ու Ջորդանա Բրյուսթերը: Ֆիլմը մեծ էկրան կբարձրանա 2014-ին: Ի դեպ, Ֆիլմի պրոդյուսերներից է Սարիկ Անդրեասյանի եղբայրը՝ Ղևոնդ Անդրեասյանը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---