Սպառողական գները Հայաստանում 2013թ. հոկտեմբերին մեկ տարվա կտրվածքով աճել են 7,1 տոկոսով

Սպառողական գները Հայաստանում 2013թ. հոկտեմբերին մեկ տարվա կտրվածքով աճել են 7,1 տոկոսով

PanARMENIAN.Net - 2013թ. հոկտեմբերին 2012թ. հոկտեմբերի համեմատ սպառողական գները Հայաստանում աճել են 7.1%, այդ թվում, պարենային ապրանքներինը (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ)` 6.3 %, ոչ պարենային ապրանքներինը` 3.9 %, ծառայությունների սակագներինը` 10.3 %, իսկ հունվար-հոկտեմբերին 2012թ. հունվար-հոկտեմբերի համեմատ` սպառողական գների ինդեքսը կազմել է համապատասխանաբար 105.7 %, 106.0, 104.8 և 105.6 %:

Ինչպես հայտնում է Հայաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը, 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ ՀՀ սպառողական շուկայում արձանագրվել է 0.3% գնաճ: Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նշված ժամանակահատվածում աճել են 0.3%-ով, ոչ պարենային ապրանքներինը` 1.4%-ով, իսկ ծառայությունների ոլորտում գրանցվել է սակագների 0.3% նվազում:

2013թ. հունվար-հոկտեմբերին սպառողական գների միջին ամսական հավելաճը կազմել է 0.3% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրվել է 0.03% միջին ամսական նվազում):

Հանրապետության դիտարկվող 10 քաղաքներում 2013թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.4%-ով (գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Կապանում), իսկ մեկում գների մակարդակը նախորդ ամսվա համեմատ մնացել է անփոփոխ: Մայրաքաղաքում սպառողական գների ընդհանուր մակարդակը նախորդ ամսվա համեմատ աճել է 0.2%-ով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---