Փոլադ Բյուլբյուլօղլին սպառնո՞ւմ է Մոսկվային Ադրբեջանի հետ վիզային ռեժիմով

Փոլադ Բյուլբյուլօղլին սպառնո՞ւմ է Մոսկվային Ադրբեջանի հետ վիզային ռեժիմով

PanARMENIAN.Net - Օրհան Զեյնալովի իրավունքների պաշտպանության համար փաստաբան է վարձվել: Ադրբեջանի հյուպատոսության ներկայացուցիչները հանդիպել են նրա հետ, և նրանց նա հայտնել է իր բողոքները: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլին:

Ըստ նրա, հարցը քննարկվել է իրավական շրջանակներում. «Այժմ պետք է դատը լինի: Եթե այդ մարդը հանցագործություն է կատարել, բնականաբար, նա կպատժվի: Դա արդեն կպարզվի քննության և դատավարության ընթացքում: Մենք դիմել ենք Ռուսաստանի բոլոր կազմակերպություններին, որոնք վարում են այդ գործը: Բացի այդ, ՌԴ ԱԳՆ-ին պաշտոնապես երկու նոտա է ներկայացվել, արդյունքում դեսպանության ու հյուպատոսության ներկայացուցիչները կապի մեջ են Զեյնալովի հետ: Այդ հարցը մեր հսկողության տակ է: Ինչ վերաբերում է միգրանտների հետ կապված այլ հարցերին, ապա ուզում եմ հայտնել, որ Ռուսաստանում միգրացիոն քաղաքականությունը խստացվում է ոչ միայն ադրբեջանցիների պարագայում: Ռուսաստանը մեծ է, իսկ աշխատուժը չի հերիքում: Դա լուրջ խնդիր է: Օրինակ, շուտով ձմեռ է, պետք է մաքրել փողոցները, պետք է ավլել փողոցները, ո՞վ է աշխատելու շուկաներում: Բնականաբար, մենք չենք կարող միջամտել այդ հարցերին, դա նրանց ներքին գործն է, բայց ես հավատում եմ, որ հարցը կկարգավորվի», հայտնում է ANS PRESS-ը:

Փոլադ Բյուլբյուլօղլին ասել է, որ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև խնդիրներ չկան: «Հայտնի հանցագործությունից հետո ստեղծված լարվածությունը չի անդրադարձել երկրների հարաբերությունների վրա: Գաղտնիք չէ, որ ներգաղթյալներից ոմանք իրենց սխալ են պահում, իսկ ոմանք հանցագործություններ են կատարում, բայց պետք չէ դա քաղաքականացնել և ներկայացնել որպես միջպետական հարց: Բայց պետք է ասեմ, որ Ադրբեջանը պատրաստ է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի ներմուծմանը: Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ եթե Ռուսաստանը բարձրացնի այդ հարցը, Ադրբեջանը այն կքննարկի սեղմ ժամկետում ու որոշում կկայացնի»,-ասել է դեսպանը:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---